Անցած շաբաթ կրկին ակտիվացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ընդդիմախոսները՝ նրանք նորից պահանջում էին Վեհափառի հրաժարականը: Խնդիրն իսկապես գոյություն ունի՝ կաթողիկոսի հեղինակությունը ցածր է, իսկ դա, մեղմ ասած, լավ չէ մեր պետության համար, որը, վստահ եմ, կարող է զարգանալ միայն հոգեւոր արժեքների վրա հիմնվելով: Բայց նախ՝ կաթողիկոսի դեմ ցույց անողները փոքրաթիվ են եւ մինչեւ վերջ անկեղծ չեն՝ մեկին, օրինակ, պաշտոն տվեցին, եւ նա իր մտահոգությունները մի կողմ դրեց: Իսկ ավելի կարեւորն այն է, որ խնդիրը ոչ միայն անձնական է, այլեւ համակարգային:
Պետությունն այս առումով երկու խնդիր ունի: Առաջինը՝ Մայր աթոռին պետք է բերել հարկային դաշտ, որպեսզի բացառվի անվերահսկելի բիզնեսի հնարավորությունը, որով, ըստ լուրերի, զբաղվում են մեր բարձրաստիճան հոգեւորականները: Երկրորդ՝ պետք է դադարեցվի դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, որը բերում է ակնկալվածին ճիշտ հակառակ արդյունքներ՝ երեխաներին վանելով քրիստոնեական հավատքից: Փոխարենը դպրոցում, նաեւ մանկապարտեզում պետք է երեխաներին սովորեցնել բարոյական վարքի ընդհանուր հիմունքներ՝ սեր, կարեկցանք, ներողամտություն, համեստություն: Այդ արժեքներն անձամբ ինձ համար մարմնավորվում են Հայ առաքելական ուսմունքում, բայց մնացած մարդկության, նաեւ հայերի որոշ մասի համար կարող են ձեւակերպվել այլ ուսմունքներում եւ ուղղություններում: Պարկեշտ եւ բարեսիրտ կարող են լինել նաեւ մահմեդականը, հրեան, Եհովայի վկան, աթեիստը, ագնոստիկը, բոլոր հավատացյալներն ու անհավատները: Կարեւորը մեր երկիրը եւ ամբողջ աշխարհը ազնվացնող, «մաքրող» համամարդկային արժեքներն են:
Ինչ մնում է Գարեգին Երկրորդին: Եթե որեւէ աշխարհիկ կառավարիչ՝ նախագահ կամ վարչապետ, ակնհայտորեն չի վայելում քաղաքացիների մեծամասնության աջակցությունն ու հարգանքը, պարզ է, որ նա պետք է հեռանա, ինչը եւ տեղի ունեցավ վերջերս Հայաստանում: Եթե որեւէ հոգեւոր առաջնորդ հեղինակություն չունի հավատացյալների շրջանում, այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է պետք վարվել: Խոսքը հավատի, մարդկանց նվիրական զգացմունքների մասին է, եւ այն մոտեցումը, որը ճիշտ է պետական պաշտոնյայի պարագայում, այստեղ, կարծում եմ, կիրառելի չէ: Ուստի առաջարկում եմ իդեալիստական, «կյանքից կտրված» լուծում. Գարեգին Բ-ն ապաշխարում է, խոստովանում է, որ մինչ այս պահն ապրել է հոգեւորականին ոչ վայել կյանքով, մտածել է, երազել է զուտ նյութականի եւ ոչ հոգեւորի մասին, եւ… շարունակում է պաշտոնավարել՝ վերափոխված եւ իր կյանքը վերաիմաստավորած: Լուծումն իհարկե խիստ անիրատեսական է: Բայց, ընդհանուր առմամբ, համոզված եմ, որ կատարելագործվելու, դեպի լույսը գնալու ներուժը կա բոլորիս մեջ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեկը փող ա կերել՝ բերում ա 30 մլն դոլար՝յանըմ քյաստըմ: Մեկը հյուրանոցով ա քվիթ անում: Դե վեհափառն էլ պտի ապաշխարհի՝լրիվ օրվա տրամաբանության մեջ եք, պրն Աբրահամյան: Ստեղ մի դժվար հարց կա՝ բա էն բռնաբարության հոդվածով տարածներից ի՞նչ հետ ուզենք: Լավ չի ստացվում, իմ ախպեր:
Վեղարավոր պորտաբույծներն ավելի շուտ «դժոխք» կգնան, քան հարկային դաշտ: Եկեղեցին միշտ էլ եղել է եւ մնում է բիզնես-կառույց՝ արտոնյալ կարգավիճակով բթացնելու եւ ստրկացնելու մարդկանց: Հարկային դաշտում մորուքավոր խաբեբաները անելիք չունեն. նրանք միանգամից բանկրոտ կդառնան…
Իհարկե՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պետք է վաղուց դուրս նետված լիներ կրթության ոլորտից: Ինչպես եւ կրոնն ընդհանրապես՝ բանական մարդու գիտակցությունից: Նման խավարամտություն միայն մեր հետամնաց հասարակության մեջ է հնարավոր…
Գարեգին Բ-ն ապաշխարելու կարիք չունի՝ նա միշտ էլ ապրել է հոգեւորականին վայել կյանքով. կուտակել է ոսկի, մտածել է զուտ նյութականի մասին, երազել է շքեղ կյանք վարել պետության ու իր հավատացյալ հոտի հաշվին: Նա ոչ մի «մեղք» չի գործել, որ հեռացվի իր գերշահութաբեր բիզնեսից: Լինի նրա փոխարեն մի պարկեշտ Գարեգին Զ կամ մի ազնիվ Սարգիս Ճ՝ միեւնույն է, կրոնի ու եկեղեցու էությունը դրանից չի փոխվի. միգուցե սկսեն մարդկանց բթացնել ու շահագործել ավելի նուրբ ու հեղափոխական ձեւերով, ավելի «դուխով» ու հպարտորեն…
Ես կը համարիմ որ աւելի լուրջ մօտեցում պէտք ենք ունենալ Հայաստանեայց Եկեղեցւոյ մասին խօսելու պարագային ; Կարելի չէ ՛՛ ալլօ-ճլլօ՛՛ կարծիքներ յայտնել և ամէնուն բերնի ծամօն դարձնել 2000 -ամեայ կառոյց մը որ յատկապէս մեզի ԱՄԷՆ ԻՆՉ ՏՈՒԱԾ Է ; Գիր,Գրականութիւն,լեզու,պատմութիւն,արուեստի բոլոր ճիւղերը,
/ .ճարտարապետութիւն, երաժշտութիւնմ , ևայլն -մէկ խօսքով ԻՆՔՆՈՒԹԻՒՆ / քերծել այս ամէնը և վերածել Հայը ՛՛ մարդկային մաշկի մը ՛՛ մոմիաներու նման ? որովհետեւ 80 տարի անաստուած ռէժիմէ մը ՛՛ անարժան կղերականներ՛՛ ծնած են…կարծեմ ամենամեծ անիրաւութիւնը կը գործենք հայութեան ևմարդկութեան դէմ.
Որ ազգը այսօր կրնայ Մեսրոպ-Մաշտոց մը -Սահակ հայրապետ մը, Յովհաննէս Օձնեցի մը,Գրիգոր Մագիստրոս մը, Գրիգոր Նարեկացի մը ,Ներսէս Շնորհալի մը,Խրիմեան Հայրիկ մը կամ Մխիթար Սեբաստացի մը ունենար և փորձէր ,ֆրանսական ցոյցերու օրինակով՛ ջարդել-փշռել որոհետեւ ոչ այնքան կրթուած եկեղեցական դաս մը ձեւաւորուած է մեր մէջ … փոխանակ անոր արմատական դարմանը խորհելու շատ լրջօրէն,շատ լուրջ անձերով և ոչՓՈՂՈՑԱՅԻՆ ՑՈՅՑԵՐՈՎ
կամ խմբագրական յօդուածներով, ոչ ալ Նիկոլներու միջամտութեամբ …
Ֆրանսան իր անցեալը ՛՛մաքրելու՛՛ փորձեր ըրաւ և հիմա իր ձախողութեան հետեւանքները կը քաշէ և ամէն ճիգ կը փորձէ թափել իր անցեալի արժէքները վերականգնելու .. մենք պէտք չունինք նոյն սխալը գործելու -դակը լինի մեր ՎԵՐՋԸ;
՛՛ Այն ամէն ինչ որ կայսրին կը պատկանի, վերադարձնել կայսրին -ինչ որ Աստուծոյ՛ տալ Աստուծոյ ՛՛ – Աւետարանի խօսքն է; Թող պետութիւնը պահանջէ իր բաժինը
/հարկային -տուրքեր-քաղաքային օրէնքներ / իր իրաւունքն է- իսկ ազգը թող մտածէ անվնաս և ցաւալի վիրահատութիւն կատարել մաքրելու իր ՛՛ ախոռները՛՛ մեծ,շատ մեծ իմաստութեամբ և խոհեմութեամբ ;
«Չկա մի ժողովուրդ՝ կատարյալ ու կիրթ կամ բարբարոս ու անքաղաքակիրթ, որ հնարավոր չհամարի, թե ապագա իրադարձությունները կարող են ճանաչելի, հասկանալի և կանխատեսելի լինել որոշ մարդկանց կողմից»: (Ցիցերոն)
Ո՞վ է առաքյալ եւ ով մարգարէ…
Դուք հպա՞րտ եք, որ դուք հայ եք: Թե ինչ-որ բանի տիրած (կամ մասնագետ) հետո միայն «թաքնված» հայ կամ հայկական ծագումով:
Դուք հայ եք հետո՞ քաղաքացի կամ գյուղացի, թե՞ հակառակը:
Քանի՞ դար է անհրաժեշտ ազգային/պետականության գաղափարախոսություն ստեղծելու համար: Թե՞ վարժվել եք «յոլա» գնալուն: