Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի «զոհերի թիվ մեկ պատասխանատուն»՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական

Դեկտեմբեր 18,2018 22:55

Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ «Այո՛, խոսքը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է», – ասաց Արման Եղոյանը։

Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։

 

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել եւ ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դա չարիքի փոքրագույնն է: Կենսագրություն փոխելը՛ դարձել է կուսակցություն փոխելու նման մի երևույթ՝միշտ վախեցել եմ պաշտոնների վերարտադրությունից: Ժամանակ է փոխվել՛ պաշտոնատար զորբաները դարձել են լեզվանիկներ,որտեղ գործում է՛ լեզուն առանց ուղեղի սկզբունքը: Պետք էր որ փողի, քծնվելու և ստելու մոլուցքը փոխարինվեր մարդով , բայց ավաղ: Կարծում եմ որ բոլորս բարեկամ ենք,բայց սփոփիր քեզ՛ երևակայության զգացումն է երազի նման ֆաթաթվել մեզ:

  2. Artur says:

    Я удивлен, что автор статьи верит справедливым решениям Сержа. Я точно знаю, что разведка доложила даже время начала. Больше скажу первым в бой вступила именно разведка. А этот генерал не выполнил приказ Сержа остановится даже после его (Сержа) договора с азерами « о прекращении огня» продолжая бить врага. Я это не только знаю, а имею доказательства. Никол восстанавливает справедливость.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31