Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուկաշենկոն նման հայտարարությամբ չէր կարող հաջողել, անգամ եթե նրան աջակցել է Պուտինը». քաղաքագետ

Դեկտեմբեր 18,2018 18:35

«Փակ զրույցների բովանդակությունը հանրայնացնելը քաղաքական էթիկայի խախտում է: Միաժամանակ, Լուկաշեկոյի հայտարարությունը միակողմանի է: Նա հրապարակում է միայն այն, ինչ ինքն է ասել: Վստահ եմ, որ առաջիկա հերթական հանդիպման ժամանակ անդրադարձ կլինի այս խնդրին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի մանրամասները հրապարակելու փաստին, ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ժամանակին նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է հինգ շրջան հանձնել Ադրբեջանին, եւ մերժում ստացել, Նարեկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ Բելառուսի նախագահն այդ կերպ  փորձել է ճնշումներ գործադրել՝ մի քանի խնդիր լուծելով.

«Բելառուսը մտադիր է ցույց տալ, թե փորձել է կառուցողական մոտեցում ունենալ Արցախի հարցում եւ ինչ-ինչ տարբերակներ առաջ քաշել: Այնուամենայնիվ, Բելառուսը չէր կարող նման հայտարարությամբ հաջողության հասնել, անգամ եթե նրան աջակցել է Պուտինը: Այդ առաջարկը ոչ թե փոխզիջում, այլ միակողմանի զիջում էր ենթադրում: Հայկական կողմը, ինչպես հայտնի է, առաջնորդվում է այն սկզբունքով, որ միակողմանի զիջում չի կարող լինել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31