Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի արգելքի մասին խոսք չի կարող լինել. Կոպիրկինը պարզաբանել է Լավրովի հայտարարությունը

Դեկտեմբեր 18,2018 17:44

Հայաստանի և Ռուսաստանի միջև իսկապես բանակցություններ են ընթանում Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրացի զինվորականների բացակայությունը երաշխավորելու ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հստակեցնելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ արված հայտարարությունը:

Այնուամենայնիվ, դեսպանը նշել է, որ ոչ մեկը ոչ մեկին չի կարող որևէ բան արգելել:

«Խոսքը հայ-ռուսական հարաբերությունների, երկու ինքնիշխան, իրավահավասար պետությունների մասին է»,- ասել է նա:

Դեսպանը նաև նշել է, որ բանակցություններ ընթանում են ոչ միայն Հայաստանի, այլև ևս մի քանի հետխորհրդային պետությունների հետ:

«Հայկական կողմի հետ երկխոսությունը բավականին կառուցողական է, կա փոխըմբռնում: Ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում մենք ընդհանուր հայտարարի կգանք: Չեմ կարող ասել՝ ինչ տեսք դա կունենա: Ոչ մի արգելքի մասին խոսք չի կարող լինել: Հարցը դեռևս քննարկվում է. երբ կկնքվի համաձայնագիրը և ինչ տեսք կունենա՝ ես չեմ կարող ասել»,- նշել է Կոպիրկինը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31