Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին»

Դեկտեմբեր 18,2018 17:07

Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշման մասին: Նա գրել է, որ այսօր Խորհրդարանում ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության հրավիրած նիստում որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին:

Արայիկ Հարությունյանը նաև հայտարարել է, որ 2021թ.-ի Արցախի պետական բյուջեի միջոցները թույլ կտան հանրապետությունում նվազագույնի հասցնել աղքատության մակարդակը:

 

Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/264802170883830/?type=3&theater

 

Հարգելի ՛ հայրենակիցներ

 

Այսօր հրավիրել ենք «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները, ինչպես նաև հստակեցրել ենք խմբակցության տեսակետը՝ պաշտոնական դիրքորոշման առումով: Որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել գալիք տարվա՝ հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին (ծախսային մասը մոտ 230 մլն դոլար), քանի որ այն ամբողջությամբ արտացոլում է Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի պահանջները և, ըստ էության, պահպանում է հանրապետությունում իրականացվող սոցիալական բոլոր ծրագրերը, ինչպես նաև համապատասխանում է միջնաժամկետ ծախսային ծրագրին:

 

Ուզում եմ վստահեցնել, որ տնտեսական աճի առկա տեմպերը թույլ են տալու տարեցտարի ավելացնել բյուջետային ծախսերը, և համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին՝ կազմելով ավելի քան 300 մլն դոլար, որը թույլ կտա լուծել մեզ համար առանցքային մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում նվազագույնի հասցնել աղքատությունը, զգալի ֆինանսական միջոցներ ուղղել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և կապիտալ շինարարության ծավալների ավելացմանը:

 

Հանդիպման ընթացքում նշվել է, որ չնայած աշխատավարձերի և թոշակների համակարգային բարձրացում նախատեսված չէ, քանի որ ՀՀ-ում նման գործընթաց չի իրականացվել, բայց ստեղծվում են բոլոր նախադրյալները հետագայում աշխատավարձերի միասնական բարձրացման համար:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31