Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մնացականյանի անունը մենք դեռ շատ կլսենք. Գառնիկ Իսագուլյան

Դեկտեմբեր 18,2018 16:56

Արցախում միանգամայն այլ տրամադրություններ են, քան Հայաստանում: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն, որը երեկ է վերադարձել Արցախից: Հանդիպել-զրուցել է Արցախի ղեկավարության հետ եւ հայաստանցի գործիչներին ու փորձագետներին փոխանցում է`հերիք է Արցախից անտեղյակությամբ, Արցախի մասին մտքեր հայտնեք, հայտարարություններ անեք, վարկածներ առաջ քաշեք, որոնք չեն կարող օժանդակել ոչ Արցախի խնդրի լուծմանը, ոչ էլ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների լավացմանը, հակառակը, սրում են դրանք: Այս համատեքստում նա անդրադարձավ այն մեկնաբանություններին, որոնք եղան Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից Լևոն Մնացականյանի հեռանալուց հետո:

«Արցախում ամեն ինչ հանգիստ է, խաղաղ է եւ այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, տեղի են ունենում անկախ պետականության պայմաններում: Այն վարկածները, որոնք պտտվում են ՀՀ-ում, տեղ չունեն Արցախում: Այո, կան որոշակի խնդիրներ, որոնց հետ կապված լինում են քննարկումներ, կայացվում են որոշումներ, որոնք կարող է կոնսեսուսային են`շատ պարզ պատճառով`մինչ միջազգային հանրության կողմից ճանաչվելը Հայաստանից անվտանգության եւ տարածքային ամբողջականության հետ կապված հարցեր ունի: Բայց ինչ մնում է ներքին կյանքին, որոշումները կայացվում են բացարձակապես Արցախի հանրապետությունում, իհարկե, Հայաստանի հետ խորհրդակցաբար»: Բանախոսի հավաստմամբ, Հայաստանում լուծվող շատ հարցեր է լինում են Արցախի հետ խորհրդակցաբար կամ Արցախի խոսքի իրավունքով:

Անդրադառնալով Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությանն էլ, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Արցախում սա առաջին ու վերջին փոփոխությունը չէ, պաշտպանության բանակի եւ շտաբի պետի հետ կապված բազմաթիվ փոփոխություններ են եղել, բայց դա չի նշանակում, որ Լեւոն Մնացականյանը դուրս է մնում Արցախի քաղաքական եւ ռազմական կյանքից: Ավելին, կարծում է, Լեւոն Մնացականյանին շատ լուրջ բնագավառ է վստահվել`արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը կարիք ունի ուժեղացման եւ զարգացման եւ առաջիկայում կհամոզվենք, որ Արցախի ԱԻՆ-ը շատ լուրջ դերակատարում է ունենալու: Ամենաբարձր մակարդակում հարաբերություններն, ըստ Գառնիկ Իսագուլյանի, շատ լավ են եւ ջերմ, անշրջելի դեպքերի մասին խոսակցություններն էլ, ասում է, ավելորդ են եւ իրականությունից դուրս: Դրա լավագույն ապացույցը նա համարում է Արցախին նախագահ Բակո Սահակյանի`ՊԲ նոր հրամանատար Կարեն Աբրահամյանին ներկայացնելիս հանձնարարականը`Աստված մի արասցե…մեր զորքերը մի ճանապարհ ունեն`առաջ գնալ:

«Կարող եք գնալ հյուսիսային ճանապարհով, տեսեք այն շինարարությունները, որոնք ընթանում են կրկնակի թափով,. դա պարզ ու հստակ պատասխանն է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ կուլիսների ետեւում, պատրաստվում են ինչ-որ զիջումների: Չգիտեմ`ով-ով, Արցախի հանրապետությունը որեւէ զիջելու բան չունի: Հայկական կողմը`ևս»,- հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ կադրային փոփոխություններ միշտ էլ հնարավոր են, քանի որ կյանքը զարգանում է եւ նոր կադրեր են պետք: Իսկ Լեւոն Մնացականյանի անունը, ըստ նրա, մենք դեռ շատ կլսենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31