Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի է քաղաքականացնել Գյումրիում տեղի ունեցած սպանությունը. Ռուսաստանի դեսպան

Դեկտեմբեր 18,2018 16:40

Անթույլատրելի է քաղաքականացնել Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից կատարված սպանությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Դա, իհարկե, սարսափելի հանցագործություն է, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ խորը և անկեղծ ցավակցություն հայտնել մահացած կնոջ հարազատներին և մերձավորներին: Բնականաբար, այդ հանցագործությունը պետք է քննվի, և հանցագործը պետք է պատիժ կրի: Բայց մեր կարծիքով, անթույլատրելի է քաղաքականացնել այդ գործը: Կարծում եմ, որ քաղաքականացումը չի նպաստի ո՛չ քննության օբյեկտիվությանը, ո՛չ արդյունավետությանը: Եկեք չխանգարենք դրան»,- ասել է դեսպանը:

Նա ընդգծել է, որ այդ միջադեպի շուրջ փորձեր են կատարվել ուղղվածություն տալ քննությանը և որոշակի հասարակական տրամադրություններ ստեղծել:

«Հենց դրա դեմ էլ մենք կտրականապես հանդես ենք եկել և չենք հրաժարվում այդ դիրքորոշումից»,- ասել է դեսպանը՝ նկատի ունենալով մի քանի օր առաջ Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարությունը սպանության վերաբերյալ:

Դեսպանը նշել է, որ իրեն իրավասու չի համարում մեկնաբանել Գյումրիի միջադեպը, քանի որ դա քննության գործն է, այդ հարցով համագործակցում են ռազմաբազան և քննչական մարմինները:

«Ըստ իմ տեղեկությունների՝ այդ փոխգործակցությունը շատ սերտ իրականացվում է՝ հիմնված հայկական օրենսդրության և այն պայմանագրային-իրավական փաստաթղթերի վրա, որոնցով կանոնակարգվում է Հայաստանում տեղակայված բազան»,- ասել է դեսպանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31