Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ընդունված հակառուսական բանաձևին, հաղորդում է korrespondent.net-ը:
Դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց բանաձև Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի հատվածների միլիտարիզացման խնդրի մասին: Փաստաթղթի ընդունման օգտին կողմ է քվեարկել 66 երկիր:
Բանաձևը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել ռազմական ուժերը Ղրիմից և բաց թողնել Կերչի նեղուցում ձերբակալված նավաստիներին:
Բանաձևին դեմ է քվեարկել 19 երկիր, այդ թվում` Հայաստանը: Դեմ քվեարկած մյուս երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Հարավային Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ