Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնը կամփոփվի

Դեկտեմբեր 18,2018 16:11

Դեկտեմբերի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի փակման երեկոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 70-ամյակին:

Վահրամ Բաբայանը սկսել է ստեղծագործել դեռ մանկուց և արդեն ինը տարեկանում գրել է սիմֆոնիա լարային նվագախմբի համար: Կոմպոզիտորը ստեղծագործում է բոլոր ժանրերում, բայց նրա երաժշտության մեջ առավել նկատելի է սիմֆոնիզմը:  Հեղինակի ստեղծագործությունները հնչում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի 35 երկրներում ՝ Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր:   Կոմպոզիտորը հանդիսատեսին է ներկայանում նաև որպես դաշնակահար՝  ելույթներ  ունենալով 10-ից ավելի երկրներում։ Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, պարգևատրվել ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Վահրամ Բաբայանի երաժշտության փառատոները կազմակերպվում են սկսած 1998թ.: Այս տարի փառատոնը մեկնարկել է՝ հնչեցնելով  ստեղծագործություններ լարային նվագախմբի համար:  Ընթացիկ համերգները նախաձեռնել են երիտասարդ կատարողներ՝  հանձին նոր հիմնված երիտասարդական նվագախմբի:  Փակման երեկոյի ընթացքում կհնչեն Հրեշտակի արիան Վ. Բաբայանի «Մուսա լեռան 40 օրը»  օպերայից, աշնանային երգեր, կոնցերտ անսամբլի համար, կկայանա «Դեպի Լույս» ֆիլմի ցուցադրությունը: Այն Մարիամ Բաղդասարյանի հեղինակած ֆիլմն է  Վահրամ Բաբայանի մասին: Երեկոյին իրենց մասնակցությունը կունենան  երգչուհի Աննա Փոստոյանը՝  Հարություն Թագվորյանի նվագակցությամբ և անսամբլը՝ ՝Գոռ Իսպիրյանի ղեկավարությամբ:

 Աննա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31