Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակել թուրքական սահմանը մեկընդմիշտ». Ֆերմերները մտահոգ են, թուրքական լոլիկ է ներմուծվել

Դեկտեմբեր 18,2018 16:05

Հայ ֆերմերները դժգոհում են՝ շուկայում հայտնված թուրքական լոլիկներն անմրցունակ են դարձնում հայկական լոլիկները: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասացին ֆերմերները:

Ասուլիսի մասնակից, Թայիրովում 6500 մետր ջերմոցային տնտեսության սեփականատեր Սամվել Մկրտումյանն ասաց, որ մոտ 200 դրամով էժան է մեր շուկայում վաճառվող թուրքական լոլիկը: Նա եւ նրա գործընկեր ֆերմերները, որոնք նույնպես ներկա էին ասուլիսին, կասկածելի են համարում թուրքական լոլիկների  ցածր գները.ասացին՝ հնարավոր է առանց մաքսազերծման են ներմուծում: Այդ լոլիկները վաճառվում են Հովտաշենի մեծածախ շուկայում: Մկրտումյանը վստահեցրեց՝ մանրածախ շուկայում թուրքերեն լեզվով մատնանշմամբ լոլիկով արկղեր չեք գտնի, դրանք տեղափոխվում են այլ արկղեր, որպեսզի կասկածներ չհարուցվեն. «Ո՛չ ասեք թուրքական լոլիկին»:

Մկրտումյանն ասաց, որ իր ջերմոցում արտադրած 1 կգ լոլիկի ինքնարժեքը կազմում է 480 դրամ, ինքը վաճառում է 550 դրամով. «Հոկտեմբերից մինչեւ ապրիլ գազ եմ վառում ջերմոցում, ամեն ամիս 6.5 մլն դրամ գազի գումար եմ վճարում: Իմ արտադրած լոլիկները, մերը՝ տեղական արտադրության, ամեն ինչով ավելի լավն են, քան թուրքականը, բայց որ էժան է մերից՝ առնում են»:

Թե ինչ են առաջարկում ֆերմերներն այս խնդրի լուծման համար. կտրուկ քայլեր: «Ասեմ՝ սահմանը փակել մեկընդմիշտ թուրքականի դեմը: Դա չի կարա ուրիշ կերպ լինի»,-ասաց Մկրտումյանը:

Մեր դիտարկմանը՝ կառավարությունը ջերմոցային տնտեսություններին արտոնություններ է տալիս, միթե դա բավարար չէ՞, Մկրտումյանն ասաց. «Գազը 130 դրամից 103 դարձրին»:

Մեր դիտարկմանը՝ սահմանը չփակելուն այլընտրանք գուցե առաջարկեք, կամ պահանջեք մաքսազերծվեն այդ թուրքական լոլիկները, որպեսզի տեղականի գինը մրցունակ լինի, ֆերմերներն ասացին, որ իրենք կասկածում են, բայց համոզված չեն, որ չեն մաքսազերծվում, ու չգիտեն շուկայի քանի տոկոսն է չմաքսազերծվածը:   

Ասուլիսին ներկա մեկ այլ ֆերմեր Վարուժան Խոդեդանյանն էլ ի պատասխան հարցին՝ տեղական արտադրողները կարո՞ղ են ներքին շուկան բավարարել՝ թուրքականի գնով ու առանց թուրքական լոլիկի ներմուծմամբ, դրական պատասխան տվեց. «Հայաստանի շուկան լոլիկով ինքնաբավ է, եթե մենք հաստատ համոզված ենք, որ Թուրքիայից լոլիկ չի գալիս»:

Մանրամասն՝ տեսանյութում 

Մկրտումյանի պնդմամբ՝ պետությունը պետք է այնպես անի, որ մարդիկ տեղական լոլիկը սպառեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31