Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինայի դեսպանությունը կենտրոն է բացում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում

Դեկտեմբեր 18,2018 15:56

Դեկտեմբերի 18-ին  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ  Արգենտինական կենտրոնի բացումը, որը Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Բրյուսովի համալսարանի երկարատև համագործակցության արդյունքներից մեկն է:

Բացմանը ներկա էին Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Արթուր Հակոբյանը, համալսարանի դասախոսական կազմը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, հյուրեր և գործընկերներ:

Ի թիվս այլ ձեռքբերումների, որոնք այս երկու հաստատությունները գրանցել են իրենց համագործակցության շրջանակներում, ինչպիսիք են CELU -ի  (իսպաներեն լեզվի և օգտագործման սերտիֆիկատը)  քննությունների անցկացումը Հայաստանում, իսպանալեզու գրքերի և ձեռնարկների հավաքագրումը, փորձագետների փոխանակումը, դասախոսական և ուսանողական կազմի վերապատրաստումը, սպասվում է նաև իսպաներեն լեզվի դասավանդման առաջին աննախադեպ ձեռնարկի ստեղծումը, ինչին մեծապես կնպաստի կենտրոնի բացումը և հընթացս տարվող աշխատանքները:

Արգենտինական կենտրոնը հնարավորություն կտա իսպաներեն լեզու ուսումնասիրող ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իսպանական և լատինամերիկյան մշակույթով, լեզուներով և գրականությամբ, այցելել և օգտվել կենտրոնի ծառայություններից: Կենտրոնը նախատեսված է ոչ միայն ուսումնական նպատակների համար, այլ նաև սեմինարների, անհատական աշխատանքների, ինչպես նաև հեռահար ծրագրերի իրականացման համար:

«Այս բավականին սեղմ ժամկետների ընթացքում մենք հասցրել ենք իրականացնել շատ հետաքրքիր և կարևոր նախագծեր, – նշեց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Արդեն երեք անգամ Արգենտինայից Հայաստան են ժամանել բարձրակարգ մասնագետներ, ովքեր ոչ միայն վերապատրաստել են այս համալսարանի դասախոսներին և ուսանողներին, այլ նաև մի շարք հանդիպումներ են ունեցել և իրենց փորձով կիսվել այլ հաստատությունների մասնագետների հետ ևս: Հուսով եմ, որ այս համագործակցությունը էլ ավելի է խթանելու մեր երկրների բարեկամությունը, ամրապնդելու է կապերը, քանի որ օտար լեզվի ուսուցումը ոչ միայն սովորեցնում է տվյալ լեզուն, այլ նաև մշակույթն և լեզվամտածողությունը» :

Հարկ է նշել, որ Արգենտինայի դեսպանության կողմից իրականացվող «Մեկ գիրք հանուն ընկերության» ծրագրի շրջանակներում հավաքվել է ավելի քան 250 գիրք, որոնք նվիրաբերվել են կենտրոնին և կօգտագործվեն ուսումնական նպատակներով:

CELU քննությունը  Հայաստանում իրականացվում է 2017թ. մարտից: Այն Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումի կողմից առաջարկվող իսպաներենի` որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայագիր է:

Արգենտինական կենտրոնի վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ:

Հայաստանում Արգենտինայի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31