Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանն այդ 40 օբյեկտները ձեռք է բերել օրինական ճանապարհով». պաշտպան

Դեկտեմբեր 18,2018 15:05

«ՀՔԾ-ն խոշորացույցով քննել է այդ տարածքները եւ քրեական հարթության հետ աղերս չի գտել»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ըստ ՀՔԾ-ի՝ Մանվել Գրիգորյանը մի քանի մարզում մոտ քառասուն տարածք եւ օբյեկտ ձեռք է բերել կեղծ մրցույթների արդյունքում, ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Փաշինյանն ասել էր նաեւ, որ որոշ համայնքներ առաջիկայում պետք է դիմեն դատարաններ, որպեսզի այդ գույքը վերադարձվի իրենց: Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ ՀՔԾ-ն չուներ իրավունք նման ցուցում տալու ՏԻՄ մարմիններին:

Ինչ վերաբերում է կեղծ մրցույթներին, պաշտպանը կրկին ընդգծեց. «Այդ տարածքների առնչությամբ որեւէ քրեական գործ առկա չէ: Եթե կեղծ մրցույթներ եղած լինեին, վաղուց քրեական գործ կհարուցվեր: Դրանք օրինական ճանապարհով են ձեռք բերվել»:

Լեւոն Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ Մանվել Գրիգորյանը վերջերս որոշել էր իրեն պատկանող կուղբաբուծական տնտեսությունը նվիրաբերել պետությանը. «Կառավարությունը պետք է կայացնի որոշում՝ նվիրաբերությունն ընդունելու համար: Մանվել Գրիգորյանի կողմից գործընթացն ավարտված է: Թե ինչպես է ձեռք բերվել այդ տարածքը, ասեմ, որ ոչ օրինական հիմքերի մասին դրվագ չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2470297176331290/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31