Վերջին օրերի ընթացքում հավի ձուն արդեն իսկ թանկացել է 5 ՀՀ դրամով: Սովորաբար դեկտեմբերին և Զատիկի օրերին Հայաստանում ձվի պահանջարկը մի քանի անգամ մեծանում է, և դա բավարարելու համար խոշոր խմբաքանակներով ձվի ներմուծում է իրականացվում, հիմնականում ձու արտադրող ընկերությունների կողմից, ինչը թույլ չի տալիս, որ ձվի գինը կտրուկ աճի: Այս դեկտեմբերին ներմուծված ձվի մեծ ծավալներ նկատելի չեն: Նման իրավիճակը երկար պահպանվելու դեպքում կանխատեսվում է, որ ձվի գինը կարող է հասնել մինչև 100 ՀՀ դրամ:
Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու