«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի:
«Վերջին յոթ ամիսների ընթացքում Նախիջեւանի կողմից ադրբեջանցիները 500 մետր են առաջ եկել։ Եթե նրանք մոտենում են, ապա մոտենում են հատուկ նպատակով։ Գործող իշխանությունը դա կանխելու որեւէ քայլ չի արել եւ ես մեղադրում եմ պետական դավաճանության մեջ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նա նույն մեղադրանքն ուղղեց նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին. «Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանձնել հողերը, նա ինքն էր տվել նման հարցազրույց Կիսելյովին: 2011-ին, երբ Սարգսյանը պետք է ուղևորվեր Կազան, ես հանդիպել եմ նրան Ստրասբուրգում: Հարցն արդիական էր, որ պետք է գնար, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեր՝ հող հանձնելու վերաբերյալ: Ես իրեն ասացի, որ եթե գնաք ու ստորագրեք, կլինեք դավաճան, ու ինչպես վրեժ ենք լուծել մեր ազգի թշնամիներից, Ձեզնից էլ ենք լուծելու»:
Անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պնդումներին, թե 5 շրջանները հանձնելու իր եւ Պուտինի առաջարկը Սերժ Սարգսյանը մերժեց՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչպես է եղել հանդիպումն ու պայմանավորվածությունները, միգուցե մանիպուլյացիայի համա՞ր է հայտարարվել, իբր թե Սարգսյանը համաձայն չի եղել: Լուկաշենկոյին չեմ կարող հավատալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
այս թունաւոր հանկերգը Սարգիսյանի պարագային արդիւնք տուեց, երեւի Տիկինը Ծիրանը ուզում է հիմա ել Փաշինյանը ճանապարհել, նոյն պարապ խօսքերով
Հայաստանում նման հնարք կարող է որ յաջողի, կրկնակի ու բազմաթիւ անգամներ… միայն թէ, պէտք է որ մէջ-ընդ-մէջ մի քանի տարիներ անցնին…