Երեկ ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի Շիրակացի փողոցում գտնվող հանրակացարանում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով կոտրվել են բնակարանի հյուրասենյակի եւ ննջասենյակի ապակիները:
«Նախնական տվյալներով տանը ունեցել են 3 կիլոգրամանոց գազաբալոն, որից եղել է արտահոսք: Դրա հետեւանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Տեղում ոստիկանությունն ու փորձագետներն են աշխատում, որպեսզի հասկանան պայթյունի պատճառը«,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ ԼՄՓՎ պետ Կարեն Հովհաննիսյանը:
Պայթյունի հետեւանքով բարեբախտաբար զոհեր չկան: Մարմնական թեթեւ վնասվածքներ է ստացել միայն տան տիրուհին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ