Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի շրջանավարտներից մեկն «Առավոտին» է տրամադրել լուսանկարներ, որոնք արված են այսօր առավոտյան՝ դպրոցի բակում:
Ըստ տեղեկությունը՝ տրամադրողի դպրոցի տնօրենը և համապատասխան անձինք կուտակված աղբի առնչությամբ «դիմել են, բայց ցավոք անարձագանք»:
Լրացում. լուրը հրապարակելուց որոշ ժամանակ անց «Սանիթեք» ընկերությունից «Առավոտին» տեղեկացրեցին, որ այդ տարածքում աղբը քիչ առաջ մաքրվել է: