Իրանում ՀՀ դեսպանը երկուշաբթի գիշեր հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է մեծացնել Իրանից ներկրվող գազի ծավալները: Հաղորդում է Pardtoday-ը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Արտաշես Թումանյանը Թեհրանում գումարված «Իրանի ու Հայաստանի հարաբերությունները, առիթներ ու մարտահրավերներ» խորագրով նիստում տեղեկացրել է Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման կապակցությամբ Հայաստանի ցանկության մասին և հույս հայտնել, որ երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալները մոտ ապագայում կմեծանան:
Նիստի ընթացքում Իրանում Հայաստանի դեսպանն անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների մակարդակը իջեցնելու ուղղությամբ Վաշինգտոնի կողմից Երևանի վրա գործադրվող ճնշումներին, հայտարարել է. «ԱՄՆ-ի հետ բանակցություններում Հայաստանը հայտարարել է, որ Թեհրանի հետ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Երևանի համար»:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին ընդգծել էր, որ Երևանը կպահպանի Թեհրանի հետ սերտ հարաբերությունները: