Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող էր ձեռնպահ լինել, ինչպես վարվել են 72 այլ պետություններ. Սասնա ծռեր

Դեկտեմբեր 18,2018 13:52

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

18-ը դեկտեմբերի 2018 թ.

Երևան

Երեկ՝ 2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և մի շարք այլ երկրների առաջարկած բանաձևի նախագիծը՝ Ղրիմում, Սևաստոպոլում, Սև և Ազովի ծովերի մի մասում ռազմականացման խնդրի մասին:

Բանաձևում Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Ղրիմից և դադարեցնել ուկրաինական տարածքների օկուպացիան:

Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 72 պետություն:

Հայաստանը, տարօրինակ կերպով հավատարիմ մնալով նախկին ռեժիմի գաղութային ավանդույթին, դեմ է քվեարկել: Հայաստանի հետ միասին դեմ են քվեարկել, օրինակ՝ Բելառուսը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բուրունդին, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Ուզբեկստանը:

Մինչդեռ Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի ինքնիշխանության ապահովումն էր, այդ թվում՝ արժանապատիվ և ազգային շահերին հետամուտ արտաքին քաղաքականություն վարելու միջոցով:

Հայաստանի 1-ին Հանրապետությունը 1920-21 թթ. ենթարկվել է օկուպացիայի, մասնատվել է և զրկվել անկախությունից: 1991 թ. նրա տարածքի մի մասի վրա է դեռևս վերականգնվել պետական անկախությունը, ինչպես նաև Արցախի այսօրվա տարածքի մասով՝ հայկական փաստացի իրավազորությունը:

Նման պարագայում, ունենալով դեօկուպացիայի կենսական խնդիր, Հայաստանի ազգային շահերին դեմ է կողմ քվեարկել որևէ օկուպացիայի և ըստ էության լեգիտիմացնել այդ երևույթը:

Եթե տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հակասություն չստեղծելու անհրաժեշտություն կար, Հայաստանը կարող էր ձեռնպահ լինել, ինչպես վարվել են 72 այլ պետություններ, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամներ Ղազախստանը և Ղրղզստանը կամ չքվեարկել, ինչպես, օրինակ, վարվել է Ադրբեջանը:

Հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի, թե ինչու այս քվեարկությունը կատարվեց նախկին գաղութային հանցավոր ռեժիմի ժամանակների իներցիայով և, ըստ այդմ՝ կանի կազմակերպչական և արտաքին քաղաքական անհրաժեշտ հետևություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հայաստանին կայֆ է տալիս «իզգոյ» երկրների շարքում գտնուելը։ ԱԳՆ-ում, դէմքի ամենայն լրջութեամբ, բացատրում են, թէ դա իբր երկրի շահն է այդպէս պահանջում։ Իրականութիւնը բոլորովին այլ է։ Յեղափոխութիւնն, ըստ էութեան, շրջանցեց ԱԳՆ-ն եւ նախկին միջակութիւնները շարունակում են իրենց «դիւանագիտական» առաքելութիւնն ԱԳՆ-ի կազմում։

    Իսկ այդպիսի դիւանագէտներով արդիւնաւէտ արտաքին քաղաքականութիւն վարել հնարաւոր չէ եւ ըստ այդմ էլ երկրի զարգացման տեսանկիւնից չարժէ լուրջ առաջընթաց ակնկալել։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31