2018 թվականի դեկտեմբերի 18-ի՝ Միգրանտների միջազգային օրվա կապակցությամբԵվրոպական հանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը հանդես եկան հետևյալհայտարարությամբ․
«Մարդկության պատմությունն ընթանում է միգրացիայի պատմությանը զուգընթաց։ Հազարավոր տարիների ընթացքում մարդիկ տեղաշարժվել են մի տեղից մյուսը և շարունակում են դա անել այս կամ այն պատճառով։ Այսօր աշխարհն ունի 258 միլիոն միջազգային միգրանտ:
Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ Եվրամիությունը վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը միգրանտների իրավունքների պաշտպանության, վտանգ ներկայացնող անօրինական ճամփորդությունների կանխման և փոխարենը օրինական և անվտանգ երթուղիների հնարավորություններ ապահովելու նկատմամբ։
Դա իրականացնելու ուղղությամբ՝ մենք աշխատում ենք աշխարհի մեր բոլոր գործընկերների՝ ծագման, տարանցման և նպատակակետ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:
Որևէ առանձին երկիր ի զորու չէ ինքնուրույն լուծել միջրացիոն մարտահրավերը՝ ոչ Եվրոպայում, ոչ աշխարհի այլ մասում, ուստի՝ Միգրացիան պահանջում է համաշխարհային գործակցային դաշինքների ստեղծում․ և սա է «Ապահով, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի» գլոբալ համաձայնագրի առանցքային ուղերձը, որը կապահովի գլոբալ շրջանակ` միգրացիայի կառավարման բարելավման համար: Միասին աշխատելով և համատեղ պատասխանատվության ոգով միայն կարելի կլինի միգրացիան ընդհանուր մարտահրավերից վերածել ընդհանուր հնարավորության։
Եվրամիության համապարփակ մոտեցումը միգրացիային կառուցված է նույն մոտեցմամբ․ մենք ձգտում ենք չեզոքացնել անկանոն միգրացիայի շարժիչ գործոնները, պայքարել միգրանտների մաքսանենգության և մարդկանց թրաֆիքինգի դեմ, ապահովել համարժեք պաշտպանություն կարիքավոր անձանց, ավելի լավ կառավարել Եվրոպայի արտաքին սահմանները միաժամանակ զարգացնելով օրինական միգրացիայի ուղիները՝ հօգուտ բոլորիս»:
Ընդհանուր ակնարկ
Միգրացիայի եվրոպական օրակարգի համաձայն՝ 2015 թ. մայիսի 13-ին Եվրահանձնաժողովը ներկայացրեց լայնածավալ ռազմավարության առաջարկ, ապահովելով ԵՄ-ին անհրաժեշտ գործիքակազմով՝ միգրացիայի կառավարումն ավելի լավ իրականացնելու համար՝ բոլոր դրսևորումների, այդ թվում՝ անհապաղ մարտահրավերների դեպքում, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:
ԵՄ-ի համապարփակ մոտեցումը միգրացիային իրականացվում է բոլոր ճակատներում` ապահովելով ավելի սերտ համագործակցություն գործընկեր երկրների հետ, ավելի լավ պահպանվող արտաքին սահմաններ և ավելի արդյունավետ գործիքակազմ Եվրամիության ներսում միգրացիան կառավարելու ուղղությամբ։
Եվրոպական միության կողմից ստեղծվել են ներքին միգրացիայի կառավարման արդյունավետ գործիքներ: լուրջ ջանքեր են ներդրվել Եվրամիության ապաստանի կանոնների բարեփոխման ուղղությամբ․ Հանձնաժողովի կողմից ներկայացված նախնական 7առաջարկներից 5-ը պատրաստ են հաստատման։ Սահմանների կառավարումն ավեի հազորացնելու նպատակով՝ Հանձնաժողովը վերջերս առաջարկեց ամրապնդել նաև Եվրոպայի սահմանապահ և ափամերձ գվարդիան:
Ապաստան Միգրացիայի և ինտեգրման հիմնադրամի շրջանակներում ԵՄ ֆինանսավորումը օգնում է անդամ պետություններին ամրապնդել աշխատաշուկայի ինտեգրումը և ապահովել սոցիալական ներգրավվածությունը: Իրավունքների, հավասարության և քաղաքացիության ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը հատուկ առաջնահերթություններ են սահմանում խոցելի խմբերի, ներառյալ՝ միգրանտների և երեխաների համար, տուժածներին պաշտպանելու և աջակցելու վերաբերյալ: Հաջորդ երկարաժամկետ ԵՄ բյուջեի առաջարկով՝ արդյունավետ միգրացիայի կառավարումը Հանձնաժողովի կողմից համարվում քաղաքականության տարբեր ոլորտներում առաջնակարգ գերակայությունների մեկը:
Արտաքին հարաբերությունների տիրույթում՝ ԵՄ-ն և իր անդամ պետությունները գրանցել են լուրջ ձեռքբերումներ ինտեգրված և, այսպես կոչված «երթուղու ամբողջություն» մոտեցման շնորհիվ։ Միջերկրածովյան երկրներում իրականացվող ԵՄ գործողությունների շնորհիվ հնարավոր դարձավ փրկել ավելի քան 690 հազար մարդու կյանք՝ ծովում։
Եվրոպական միությունն ավելի է ամրապնդում համագործակցությունը ծագման, տարանցման և նպատակակետ երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ միգրանտներին և փախստականներին աջակցելու, նրանց իրավունքների նկատմամբ հարգանքը ապահովելու, նրանց կենսապայմանները բարելավելու, ինչպես նաև մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարելու նպատակով:
Մաժամանակ, շարունակվում են աշխատանքները վերջին երեք տարիների ընթացքում առաջարկված ավելի քան 44,000 վերաբնակեցման վայրերի և մինչև 2019 թվականի աշնանը ակնկալվող ավելի քան 50,000 բնակավայրերի հետ կապված իրավաբանական ուղիներն ապահովելու ուղղությամբ․ ինչպես նաև՝ շարունակական քննարկումներ են ընթանում բարձրակարգ հմուտ երրորդ երկրների քաղաքացիների համար Կապույտ Քարտի բարելավման և աշխատանքային միգրացիայի պիլոտաային նախագծերի պատրաստման վերաբերյալ:
Վերջին երկու տարիների ընթացքում Աֆրիկյան միության, Եվրոպական միության և Միավորված ազգերի կազմակերպության միջև եռակողմ համագործակցության շնորհիվ օժանդակություն է տրամադրվել ավելի քան 39,000 անձանց՝ նրանց կամավոր վերադարձը Լիբիայից դեպի իրենց ծագման երկիր իրականացնելու ուղղությամբ։ ԵՄ-ՄՄԿ Միգրացիայի պաշտպանության և վերադարձի համատեղ նախաձեռնությունն օժանդակել է ավելի քան 55,000 մարդու հետ վերադարձին և վերաինտեգրմանը:
Ծագման և տարանցման երկրներում հիմնական պատճառների վերացման և սոցիալ-տնտեսական նոր հնարավորություններ առաջարկելու նպատակով ստեղծվել է ԵՄ նպատակային հիմնադրամ Աֆրիկայի երկրների համար, որի բյուջեն կազմում է ավելի քան 4 միլիարդ եվրո՝ գերազանց նախաձեռնությունների ֆինանսավորման համար:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն