Թուրքիայի բանակի շարքերում շարունակվում է ձերբակալությունների շարքը բոլոր նրանց, ովքեր կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական շարժման (գյուլենական համայնք) հետ:
Գյուլենականների դեմ իրականացվող հետաքննություններից մեկի շրջանակներում դեկտեմբերի 14-ին 216 զինծառայողի ձերբակալելու որոշում է կայացվել: Թուրքիայի 42 նահանգներում իրականացված համաժամանակյա ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել է 191 զինվորական, այդ թվում՝ 85 սպա, 115 ենթասպա և 19 մասնագիտացված սերժանտ:
Նշվում է, որ դատարանը նրանցից 118-ի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել: Մնացած զինծառայողները պայմանականորեն ազատ են արձակվել: Եվս 23-ը ազատ են արձակվել գյուլենականների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց ու զղջման մասին հայտարարելուց հետո: