Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ վրա ճնշում չի եղել ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա». Վճռաբեկ դատարանի նախագահը պնդում է, որ հեռախոսային արդարադատություն չի արել

Դեկտեմբեր 18,2018 13:33

Այսօր Aravot.am-ը Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին հարցրեց՝ Սահմանադրական դատարանի անդամը հայտարարեց, որ իրենց վրա եղել են ճնշումներ, հեղափոխությունից հետո շատ են խոսում այն մասին, որ դատավորները զանգով որոշումներ են կայացրել, նախկինում ձեր վրա ճնշումներ չե՞ն եղել ու դուք զանգով որոշումներ չե՞ք կայացրել: Խունդկարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր դատավոր անկախ է այնքան, ինչքան ինքը իր էությամբ իրեն անկախ է զգում: Ես որեւէ նման իրավիճակի չեմ հանդիպել ու չեմ ունեցել նման իրավիճակ, որպեսզի հեռախոսային արդարադատություն իրականացնեմ: Դատավորն ինքն է պատասխանատու իր դատական ակտերի համար, ուստի դատավորի ապահովությունը դա օրենքներին ու Սահմանադրությանը համահունչ գործելն է: Համոզված եղեք, դատավորը հենց այդպես էլ շարժվում է»:

Հարցին՝ համենայնդեպս, ընդունո՞ւմ եք, որ նախկինում դատական համակարգում եղել է այդ խնդիրը, զանգելով վճիռ են կայացրել՝ Խունդկարյանը պատասխանեց. «Ես նման իրավիճակների հետ չեմ շփվել»:

Դատավոր Ազարյանը հայտարարեց, որ բիրտ ճնշում է եղել դատարանի վրա, այս առնչությամբ Երվանդ Խունդկարյանն ասաց. «Իմ վրա ճնշում չի եղել ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա»:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Ա1+ի գործով էլ հեռախոսային արդարադատություն չէիք անում պարոն Խունդկարյան?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31