Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական որոշում կա՝ Մանվել Գրիգորյանին պահել պատանդի վիճակում եւ մահվան հասցնել». պաշտպան

Դեկտեմբեր 18,2018 13:20

«Դատարանը կատարում է Հատուկ քննչական ծառայության պատվերը եւ երկարաձգում կալանքը: Մանվել Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում, որի պատասխանատուներն են ՀՔԾ-ն եւ դատախազությունը: Եթե կալանքի որոշումը չի փոխվելու, ապա քաղաքական որոշում եմ տեսնում՝ նրան պահել պատանդի վիճակում եւ մահվան հասցնել: Սա ընտրովի արդարադատություն է»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման համար:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի վերջին կատարած հայտարարությանը, թե չկա փաստ առ այն, որ Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, չկա դատաբժշկական փորձաքննություն, Լեւոն Բաղդասարյանը նկատեց. «Նա ունի մեկ տասնյակից ավելի հիվանդություններ, որոնք փաստվել են հենց վարույթն իրականացնող մարմնի նշանակած դատաբժշկական փորձաքննություններով»:

Այնուհետեւ Լեւոն Բաղդասարյանը համոզմունք հայտնեց՝ բացառվում է, որ կալանքից ազատվելու արդյունքում Մանվել Գրիգորյանը խոչընդոտի եւ խուսափի քննությունից:

Պաշտպանը նաեւ տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ դատարանի՝ կալանքի որոշումը երկարաձգելու որոշումը կբողոքարկեն, սակայն Գրիգորյանը մտադիր չէ ներպետական դատական ատյանները սպառելուց հետո դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Գտնում է, որ իր պետությանը դատի տալ պետք չէ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2470297176331290/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31