Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ հեռու իքս գյուղում Վարդուշ տատին չի կարողանալու ծանուցվել, հարգելիներս, Վարդուշ տատին արդեն ֆեյսբուքում վաղուց փոստեր է անում». Արթուր Հովհաննիսյան

Դեկտեմբեր 18,2018 13:15

Այսօր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց. «Ցանկացած իշխանություն դիմադրության օջախներն ուզում է ոչնչացնել, փաստաբանները հանդիսանում են դիմադրության օջախ, երբեմն նրանց համարում են խոչընդոտ»: Որոշ պաշտոնատար անձանց կողմից էլ, ըստ Արա Զոհրաբյանի, փաստաբանի դերը ճիշտ չի ընկալվում: Եթե փաստաբանությունը միասնական չլինի, պետությունը հնարավորություն կունենա մասնատելու փաստաբաններին:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս ծրագիրն աննախադեպ էր. «Կարճ ժամանակահատվածում ունեցանք լավ ցուցանիշներ: Այս ժամանակաշրջանը շատ բարդ էր, մի կողմից 2012-18-ին դատաիրավական բարեփոխումներն էինք փորձում անել, մյուս կողմից՝ փոփոխված Սահմանադրության հետ կապված աշխատանքը: Ընդունվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, մշակվեց կարճ ժամանակամիջոցում, բայց ունենք բավականին որակյալ փաստաթուղթ, դա փաստում է նաեւ միջազգային գործընկերների գնահատականը: Մյուս կարեւոր փաստաթուղթը նոր Քաղդատօրենսգիրքն էր: Այս օրենսգրքով մենք փորձել ենք ՍԴ-ի իրավական դիրքորոշումները հաշվի առնել, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, վերացվել է այն խութերը, որոնք փաստաբանները օգտագործում էին: Դատական նիստի նախապատրաստման փուլից հետո մինչեւ դատաքննության փուլի սկսելը կա՞ որոշակի ժամանակահատված վատնում, թե՞ չկա, սա փակեցինք օրենսգրքով:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ծանուցումների հետ կապված կտրուկ քայլերի գնալու անհրաժեշտություն ունեն, իբր ծախսերի կրճատման համար էլեկտրոնային ծանուցում որոշեցին անել, բայց փորձը ցույց տվեց, որ էլեկտրոնային մի հատ էլ են ծանուցում, մի հատ էլ, հետո փոստով են ծանուցում  ու նույն բանն է ստացվում, միայն՝ ժամանակը ավելի շատ է ծախսվում. «Էլեկտրոնային ծանուցման դեմ հիմնական հակափաստարկն այն էր, թե՝ «Հեռու իքս գյուղում Վարդուշ տատին չի կարողանալու ծանուցվել, հարգելիներս, կարծում ենք, Վարդուշ տատին արդեն այնքան է տեխնիկային տիրապետում, որ ֆեյսբուքում վաղուց փոստեր է անում»:

Հովհաննիսյանն ասաց, որ մյուս տարի կունենանք «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենսգիրք:

Ըստ նրա, մեր դատական համակարգը այնքան էլ վատ վիճակում չէ, ոնց որ մեր հասարակությունն է մտածում, կարեւոր է, որ վստահության հետ կապված աշխատանք տարվի:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը միջոցառման կեսից հեռացավ ու արդեն որերորդ անգամ լրագրողների հարցերին չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ քննության է, շտապում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31