Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը մեր արտաքին քաղաքականության վրիպումն է». Թեւան Պողոսյանը՝ Փաշինյանին ուղղված Լուկաշենկոյի հայտարարության մասին

Դեկտեմբեր 18,2018 12:51

ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի դիտարկմամբ, Արցախում օրեր առաջ տեղի ունեցած կադրային փոփոխությունները չպետք է ազդեն մեր անվտանգության վրա:

«Կարո՞ղ եք ասել՝ ինչ է եղել, որ պետք է նոր բեկում առաջանա։ Ինչ է՝ Ալիևն այլևս զենք չի՞ գնելու։ Սա հիբրիդային պատերազմ է, և թշնամին աշխատում է մեր դեմ։ Մենք մեր հերթին բյուջեում ծախսերի նվազում չունենք, խոսում ենք ռազմաարդյունաբերությանը զարկ տալու մասին։ Այսօրվա դրությամբ ոչ ոք զիջումների չի պատրաստվում, Արցախում այդ հարցը չի էլ քննարկվում։ Այնտեղ փոփոխություններ արդեն եղել են, և դրանք չպիտի ազդեն մեր անվտանգության վրա։ Մենք պետք է հասկանանք, որ նոր մոտեցումները պետք է նպաստեն մեր զարգացմանը։ Ի վերջո, եթե միևնույն պաշտոններում անընդհատ միևնույն մարդիկ մնան, նոր կադրեր և նոր փորձառություն չի ձևավորվելու»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Թեւան Պողոսյանը:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ՝ բանախոսը նկատեց, որ պարզապես Լուկաշենկոն հաջողությամբ օգտագործեց առիթը՝ իր երկրի շահերն առաջ տանելու. «Նա դա արեց բոլորի հաշվին։ Նա արեց հայտարարություններ՝ ի շահ իրեն և իր երկրի։ Մեր խնդիրն այստեղ մեր արտաքին քաղաքականության վրիպումն է։ Այս երեսուն տարիների ընթացքում մենք չենք հավաքել այն պաշարը, որ նման խնդիրներ չունենանք»:

Նրա կարծիքով, միակ ճանապարհը, որ Բելառուսի ներկայացուցիչը չնշանակվի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում, բանակցելն է։

Անդրադառնալով Գյումրիում ռուս զինծառայողի կողմից սպանված քաղաքապետարանի աշխատակցուհու դեպքին` Թեւան Պողոսյանն ասաց, որ ցանկացած երկրում, որտեղ կան այլ երկրների ռազմական բազաներ, լինում են արտակարգ դեպքեր, բայց մեղավորը պետք է ձերբակալվի և պատժվի հայկական օրենքներով։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցին՝ բանախոսը հավելեց. «Այս ամենը պետք է վերջացնել, ամբողջ պատասխանատվությունը դատական մարմինների վրա են։ Գոնե հայտարարվում է, որ այսօր դատարաններն անկախ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31