Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի որոշում՝ Նորատուսցի Ալիկն ու իր ընկերներն արդարացվեցին ու դատարանի դահլիճից ազատ արձակվեցին

Դեկտեմբեր 18,2018 12:37

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայր, դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց արդարացման դատավճիռը Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» մականվամբ: Ըստ մեղադրանքի՝ «Լիա»-ի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով հարվածել են Մուշեղ Մուշեղյանին, որն էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը (որը Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» շրջապատից է):

Դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդել էր մեղավոր ճանաչել Նորատուսցի Ալիկին եւ նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարվա, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:

Դատավորը որոշեց, որ Չարբախցի Գեղամն 4 տարի ազատազրկման պետք դատապարտվի, բայց նրա դեպքում գործում է համաներումը: Այնպես որ, Նորատուսցի Ալիկն ու նրա ընկերները ազատ են:

Մանրամասները՝ շուտով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31