Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քաղաքականության մեջ Արթուր Բաղդասարյանը մեկ ճիշտ որոշում է կայացրել, ապա դա այս որոշումն էր. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 18,2018 12:05
artur bagdasaryan

Ահա ընտրություններից հետո առաջին վերափոխումը եղավ հենց ՕԵԿ-ի պարագայում։ Չնայած այն բանին, որ Արթուր Բաղդասարյանի հանդեպ տարիներ շարունակ քննադատություն է եղել, վստահ կարող ենք ասել՝ եթե քաղաքականության մեջ նա մեկ ճիշտ որոշում է կայացրել, ապա դա այս որոշումն էր։ Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ փորձ եղավ սերնդափոխություն անել, սակայն եղավ ժառանգականություն, եւ ՕԵԿ կարկառուն ներկայացուցիչների զավակները կշարունակեն ծնողների գործը։

Եվ ՕԵԿ արդեն նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի օրինակին պետք է հետեւեն շատ կուսակցություններ եւ գործիչներ։ Եվ վերջիններս ոչ թե միայն պետք է հեռանան կուսակցությունից կամ զիջեն ղեկավար պաշտոնները, այլ առհասարակ հեռանան քաղաքականությունից։ Չնայած ՀՀԿ-ի դեպքում իրավիճակը այլ է. գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ եղել են անձինք, ովքեր ՀՀԿ-ի կողքին են եղել միայն պաշտոնի եւ փողի համար, այլ ոչ թե գաղափարի։ Իսկ իսկապես կուսակցականները, ովքեր թավշյա հեղափոխությունից հետո չհեռացան կուսակցությունից, հիմա էլ բարոյական պատասխանատվություն կունենան եւ այժմ էլ չեն հեռանա։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31