6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներից Սուրեն Էլոյանին բախտ չի վիճակվել ցուցմունք տալ։
Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, որը նախաքննությունը հապճեպ ավարտելու միտում է տեսնում։
Հիշեցնենք, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեսուչ Վաղարշակ Լալայանը եւ տեղակալ Սամսոն Առաքելյանը, ըստ իրավապահ մարմինների՝ 1 միլիոն դրամ կաշառք ստանալու պահին «մերկացվել են» հոկտեմբերի 22-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից)։
Նրանց դեմ հաղորդում ներկայացրած անձը մի ՍՊ ընկերության փաստացի տնօրեն է՝ Մ-ն։ Հիմնական «օպերացիան» տեղի է ունեցել տեղակալ Սամսոն Առաքելյանի աշխատասենյակում՝ կաշառքը ստանալու պահին նա վնասազերծվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնալսվել է հենց Սամսոն Առաքելյանը եւ մյուսների առնչությունը գործին նախաքննական մարմինը հիմնավորում է հենց այս գաղտնալսմամբ։
Գործը քննում էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որը նոյեմբերի 30-ին հայտարարեց նախաքննության ավարտի մասին։
Սուրեն Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ մեր զրույցը ստորեւ:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում