Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Այսօր Հայաստանում մոնոպոլիաներ չկան». «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2018 11:42

Հատված Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հարցազրույցից:

– Պարոն Վանեցյան, տնտեսական հանցագործությունները շա՞տ են, կամ դրանց ռիսկը մե՞ծ է այսօր, այդ թվում՝ մոնոպոլիաների հարցում։

– Այսօր Հայաստանում մոնոպոլիաներ չկան։ Այսինքն՝ մոնոպոլիան գիտե՞ք ինչ է, չկա մի անձ, մի քաղաքացի, որն ուզի ներկրել ապրանք կամ զբաղվի ինչ-որ մի տնտեսական գործունեությամբ, եւ նրա առջեւ լինեն արհեստական խոչընդոտներ։ Խոչընդոտները կարող են լինել դեմպինգով։ Իսկ դեմպինգը, ներողություն, իմ գործը չէ։ Դրա համար գոյություն ունի ՏՄՊՊՀ, որը պետք է դրանով զբաղվի։ Եթե ես դեմպինգի հարցերն էլ վերցնեմ ու սկսեմ դրանով զբաղվել, կարող ենք իմ հիմնարկի անունը փոխենք դարձնենք՝ ամեն ինչի հիմնարկ, ու պրծնենք։

– Ձեր՝ գրեթե «ամեն ինչի հիմնարկում», ասում են, բազմաթիվ թղթապանակներ են դարսված, որոնք հերթով բացում ու զբաղվում եք այդ գործերով։ Մյուս կողմից՝ հեղափոխությունից հետո, ասում են, շատացել են քաղաքացիների զանգերն ԱԱԾ, մարդիկ հանցագործությունների մասին հաղորդումներ են տալիս։ Սա ինչպե՞ս եք գնահատում, դրանց ո՞ր մասն է ջուր, որ մասն է լուրջ։

– Տեսեք, մեզ դիմում են տարաբնույթ հարցերով, անգամ մեկը մյուսից 200 դոլար պարտքով փող է վերցրել ու չի կարողանում վերադարձնել, գալիս դիմում են ու ասում են՝ էդ հարցը լուծի։

– Դա նորմա՞լ եք համարում, քանզի այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, որ կարծես 37 թիվը լինի՝ բոլորը բոլորի վրա «գործ են տալիս»։

– Ոչ, շատ վատ եմ համարում։ Բայց Դուք տեսե՞լ եք մեր հավասարակշռված մոտեցումը։ Երեւի պիտի նկատած լինեիք, էլի։ Ես, որ միշտ ասում եմ՝ պետք չէ մարդկանց նստեցնել, պետք չէ մարդկանց նկատմամբ անտեղի քրեական հետապնդում իրականացնել, ընդհակառակը, պետք է հանդարտեցնել, հանգստացնել, որ մթնոլորտը լինի խաղաղ, եւ մարդիկ կարողանան աշխատել, արարել, ստեղծել։ Իմ խնդիրը դա է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31