Լրահոս
Օրվա լրահոսը

Դե եկ ու որոշիր՝ հակահեղափոխականն ով է՝ Ծառուկյա՞նը, թե՞ Մարուքյանը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2018 11:22

Ով դիտել է Մարուքյանի «հեռուստաեթերը», վստահ եմ, չստացավ իրեն հուզող հարցերի պատասխանը։ Օրինակ՝ ո՞վ է ֆինանսավորել «Լուսավոր Հայաստան» կուսակցության «թույն» քարոզարշավը։ Մի ուրիշ հարց էլ կա, որի պատասխանն ընդհանրապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ։ Էդմոն Մարուքյանն իրեն համարում է նոր Հայաստանի ներկայացուցիչ, իսկ Գագիկ Ծառուկյանին՝ հին Հայաստանի մնացուկ։ Ես այս ուղղությամբ շատ երկար մտածեցի, գիտե՞ք, որովհետեւ «նոր Հայաստան» եզրույթը հիմնականում ասոցացվում է Նիկոլ Փաշինյանի անվան հետ, եւ քաղաքական ուժերի ու գործիչների հինունորն այս օրերին երեւում է այն բանից, թե նրանցից ով է Նիկոլի հետ եւ ով՝ ոչ։ Դե հիմա այնպես է ստացվել, որ Գագիկ Ծառուկյանը ջուր է մատակարարել ցուցարարներին, իսկ վերջում էլ ընտրությունների գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրած։ Դրան հակառակ, Մարուքյանը հեղափոխության ծխից ալերգիա է ստացել եւ 2 ընտրության մասնակցել՝ տանելով Փաշինյանի ձայների մի զգալի մասը։ Դե եկ ու որոշիր՝ հակահեղափոխականն ով է՝ Ծառուկյա՞նը, թե՞ Մարուքյանը։

Մենք քանիցս հաշտության եզր ենք առաջարկել այս գործիչներին՝ ասելով՝ ՀՀ նոր ԱԺ-ում ընդդիմություն չկա։ «Խորհրդարանական միակ ընդդիմություն» հռչակվելու այս կռիվը միանգամայն անիմաստ է։ Հավատացեք, նրանք կարող են հաշտվել միայն մեկ դեպքում, եթե ընդունեն, որ Նիկոլ Փաշինյանը եւ  իրենք մեկ ընդհանուր խաղի մեջ են, սովորական կլոունադայի մասնակիցներ, որ ինչ էլ անեն, չեն կարողանալու այս կատակերգությունը դրամայի վերածել։ Այս խորհրդարանում չկա ընդդիմություն, հետեւաբար՝ չկա նաեւ իշխանություն՝ այդ բառի ժամանակակից իմաստով։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ըստ ինձ ,,ընդիմություն,,պետք է ճանաչել Էդմոն Մարուքյանին՝Երբ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ էր հեղափոխության ,,գնացքում,,Էդմոն Մարուքյանը գնացքի ոտնակին թռավ երբ գնացքը մոտենում էր հանգրվանին և դանդաղեցրել էր ընթացքը….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31