Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ.հունվարի 20-ը ներառյալ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի` Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը, նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Ուստի, հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն 2019թ. հունվարի 8-ից:
Կրթության և գիտության նախարարություն