Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով. Հարաբերություններ ունեցել ենք այն 9 պատգամավորների հետ, որոնք Փաշինյանի խմբակցությունից էին Սերժ Սարգսյանի կառավարության օրոք.

Դեկտեմբեր 18,2018 10:15

ԱՄՆ-ը Հայաստանում աշխատանքի իր չափանիշներն ու ռեսուրսներն ունի, Ռուսաստանը՝ իր. այն, ինչ անում է Արևմուտքը հետխորհրդային տարածությունում, հեղափոխություններ պատրաստելն է: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Նրանք իրենց չափանիշներն ունեն, որոնցով աշխատում են: Մենք էլ ունենք մեր ավանդույթները, մեր ֆինանսական սահմանափակումները: Քանի որ այդ ամբողջ ոչ կառավարական թիմը, որն աշխատում է նախկին Խորհրդային Միության տարածքում, գումար արժե: Ճնշող մեծամասնության դեպքում դա կամ Պետքարտուղարությանը կից Միջազգային զարգացման գործակալությունն է, կամ հանրապետական միջազգային ինստիտուտը, կամ ժողովրդավարական ինստիտուտը կամ այլ կառույցներ: Ջորջ Սորոսը, իհարկե, այնտեղ շատ ու շատ ակտիվ աշխատում է, ինչպես և մեր տարածության տարբեր այլ հատվածներում (և ոչ միայն մեր)»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը այդ երկրներում քանակական առավելություն ունեն, բայց իրենք չեն կարող պատասխանել այդ քանակությամբ, «չեն կարող հայելային կերպով ստեղծել նույնպիսի խամաճիկային կազմակերպություններ», քանի որ դրանցից «շատերը միանգամայն սադրիչ օրակարգ ունեն»:

«Ես համաձայն եմ, որ պետք է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ: Ճիշտ չէ, որ մենք դա չենք անում: Մենք աշխատում ենք բոլորի հետ, և ոչ միայն Անդրկովկասում, այլև հետխորհրդային տարածության այլ հատվածներում, աշխատում ենք բոլոր համակարգային ընդդիմադիրների հետ: Ոչ համակարգայինների, ընդհատակի հետ ենք աշխատում: Ես կարծում եմ, որ դա ճիշտ է: Բայց տարբեր խորհրդարանական կառույցներ՝ այո, մենք նրանց հետ հարաբերություններ ունեցել ենք: Այնպես, ինչպես որ հարաբերություններ ունեցել ենք այն 9 պատգամավորների հետ, որոնք Փաշինյանի խմբակցությունից էին Սերժ Սարգսյանի կառավարության օրոք: Այլ բան է, որ մենք թերևս կորցրել ենք… ավելի շուտ թերևս իմունիտետ ենք ձեռք բերել հեղափոխությունների դեմ, քանի որ այն ամենը, ինչ հիմա անում է Արևմուտքը հետխորհրդային տարածությունում, հեղափոխություններ պատրաստելն է: Միգուցե դա մեր խնդիրն է, բայց ոչ մեր մեղքը: Մենք մեկ հեղափոխություն չէ, որ ապրել ենք մարդկային կյանքերի մեծ գնով, քաղաքների և գյուղերի կործանումներով, և մյուսներին դա չենք կամենում, և մեզ էլ չենք ցանկանում: Ուստի եզրակացությունը շատ պարզ է. պետք է աշխատել… Պետք է աշխատել հասարակության հետ, պետք է աշխատել քաղաքացիների հետ, առաջ քաշել նախագծեր, որոնք մարդկանց հետաքրքրում են»,- ասել է Լավրովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31