Լրահոս
Օրվա լրահոսը

Անպաշտպան Մակարավանքից 3-րդ անգամ են գողություն արել

Դեկտեմբեր 17,2018 23:13

Ոստիկանության Իջեւանի բաժին է դիմել Մակարավանքի քահանա Տեր Արշավիրը եւ հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս եւ այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը եւ հափշտակել այնտեղ եղած գումարը: Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար վանական համալիրի կրած վնասի չափը:

Իրավապահներից տեղեկացանք, որ գողացել են 2 մոմակալ եւ գանձանակը, որի մեջ գումարը չէր կարող մեծ լինել: Մակարավանքի քահանա Տեր Արշավիրը ամեն օր ժամը 16.30-ին ավարտում է իր աշխատանքը, որից հետո գողերը կարող են թալանել հոգեւոր օջախը:

Սա Մակարավանքից թվով 3-րդ գողությունն է, հայտնել ենք, որ նախորդ գողությունը կատարվել է 2018թ. հունվարի լույս 14-ի գիշերը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31