Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուլիետա Ղազարյանի «Դիմագիծը»՝ դռների միջոցով

Դեկտեմբեր 17,2018 23:20

Դեկտեմբերի 17-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց Ջուլիետա Ղազարյանի՝ «Դիմագիծ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Լուսանկարներում պատկերված են տարբեր երկրների՝ մշակույթը ներկայացնող դռներ, որոնք ինչ-որ չափով բացահայտում են տվյալ ժողովրդի դիմագիծը: Լուսանկարչուհին իր խոսքում նշեց. « Ցուցադրության նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել ճարտարապետական ֆունկցիոնալություն ունեցող ամենագեղեցիկ տարրերից մեկի՝ դռների վրա, ցույց տալ, թե ինչքան տարբեր կարող են լինել դրանք և ինչպես կարող են փոխել շենքի դիմագիծը»: Նկարները, ի թիվս այլ երկրների, արվել են նաեւ Կիպրոսում, Վրաստանում (Թբիլիսի) և Հայաստանում (Գյումրի):

Ցուցադրվող լուսանկարների կողքին կային փոքրիկ գրություններ, որոնց միջոցով հետաքրքիր փաստեր էին բացահայտվում «աշխարհի» դռների մասին: Օրինակ այն, որ Իռլանդիայի գունավոր դռների «մեղավորը» Վիկտորիայի թագուհու մահն է: Իռլանդացիներին հրամայվել է սև ներկել դռները թագուհու մահվան կապակցությամբ, սակայն մարդիկ ի նշան ընդվզման, բազմագույն են ներկել դրանք: Իսկ արդեն հումորի միջոցով այս փաստը բացատրվում է նրանով, որ Իռլանդիայում դռները բազմագույն են, որպեսզի հարբած իռլանդացիները կարողանան գտնել իրենց տունը գինետների փակվելուց հետո:

Եվրոպայի ամենահին դուռը մոտ 5100 տարեկան է և գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Աշխարհի ամենամեծ 4 դռները գտնվում են ՆԱՍԱ-ի տիեզերական կայանում: Դրանք բացելու կամ փակելու համար պահանջվում է մոտ 45 րոպե:

Ջուլիետա Ղազարյանի լուսանկարների ցուցադրությունը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 22-ը:

Մերի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31