Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը դատարանում «Մանախի գործով» հարցաքննվելու է՝ որպես վկա

Դեկտեմբեր 17,2018 22:15

Այսօր Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի Արթուր Այվազյանի՝ Մանախի եւ «Ելք» դաշինքի քարոզիչների միջեւ կոնֆլիկտի վերաբերյալ գործն էր քննվում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Պապոյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Մանախին, որը 14 տարի անցկացրել էր կալանավայրում Հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկայի սպանության համար, այս անգամ էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անդրանիկի փողոցում «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ «պահել է ապօրինի ձեռք բերած ատրճանակ՝ «անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ»: Ըստ մեղադրանքի, նա բռնությամբ զուգորդված խուլիգանություն է արել՝ Քր․ Օր-ի 258 հոդված, մաս երկրորդ, եւ ապօրինի զենք է կրել՝ 235 հոդված, մաս 1-ին։

Դեպքը տեղի էր ունեցել 2017-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին, կեսգիշերին մոտ։ «Ելքի» անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկ Սարգսյանը ոստիկանությանը հայտնել էին, որ Արթուր Այվազյանը հարձակվել է իրենց վրա քարոզչություն իրականացնելու ժամանակ, գողացել է իրենց դրոշները, ատրճանակ է պահել Հայկի վրա։ Իսկ Մանախը հակառակն էր պնդում՝ որ տուժողը ինքն է, ոչ թե «Ելքի» անդամը։ Ըստ Այվազյանի, ինքը միայն նկատողություն է արել «Ելքի» «ջահելներին» եռագույնը գետնին գցելու համար ու դրա համար նրանք իրեն քարշ են տվել գետնով, մեքենայից կախված վիճակում:

Այսօր դատավորը որոշեց, որ հաջորդ նիստին պետք է որպես վկա հարցաքննության ենթարկվի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Երբ կողմերը որոշում էին, թե դատական հաջորդ նիստը երբ նշանակեն ու համաձայնեցնում իրար հետ, դատավորն առաջարկեց, որ փետրվարի 12-15-ը ընկած ժամանակահատվածում լինի, բայց կոնկրետ օր չֆիքսեն. «Մեր երկրի վարչապետի մասին է խոսքը, ճշտենք ծանրաբեռնվածությունը՝ նոր օրը նշանակենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31