Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին 2018 թվականի մարզական մասսայական միջոցառումների արդյունքները

Դեկտեմբեր 17,2018 20:40

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը գավաթներ, հավաստագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց 2018 թվականին հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին:

Փառատոնին մասնակցած 43 քաղաքային, 5 գյուղական համայնքի և Ստեփանակերտի մրցակցությունում հաղթող ճանաչվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, 2-րդ տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը, իսկ 3-րդ տեղը` Սյունիքի մարզի Գորիս քաղաքը:

Գաբրիել Ղազարյանը գավաթներ, հավաստագրեր և դրամական պարգևներ հանձնեց նաև Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզերին: 450.000 դրամով պարգևատրվեց առաջին տեղն զբաղեցրած Լոռու մարզը, 2-րդ տեղը գրաված Արցախի Հանրապետությունը արժանացավ 350.000, իսկ 3-րդը ճանաչված Շիրակի մարզը՝ 250.000 դրամ պարգևի:

Ամփոփվեցին նաև Հանրապետական ուսանողական մարզական խաղերը, որոնց հաղթողները նույնպես արժանացան գավաթների, հավաստագրերի և մեդալների: 1-ին տեղ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 400.000 դրամ, 2-րդ տեղ. Երևանի պետական համալսարան՝ 300.000 դրամ և 3-րդ տեղ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 200.000 դրամ:

Հանրապետական ուսանողական մարզական խաղերն անցկացվել են յոթ մարզաձևերից` ֆուտզալ, բասկետբոլ (աղջիկ, տղա), վոլեյբոլ (աղջիկ, տղա), սեղանի թենիս, ուժային եռամարտ, հնգամարտ, բազկամարտ և հրաձգություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31