Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը՝ ԲՀԿ-Մարուքյան «փոխհրաձգության» ու ընդդիմության մասին

Դեկտեմբեր 17,2018 19:21

Այսօր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսն էր. նա ներկայացրեց իր պաշտոնավարման  ընթացքում իրականացրած փոփոխությունները, պատասխանեց ոլորտին առնչվող հարցերին:

Aravot.am-ը պարոն Զեյնալյանից հետաքրքրվեց իր նախկին՝ խորհրդարանական գործընկեր Էդմոն Մարուքյանի եւ ԲՀԿ-ի փոխադարձ մեղադրանքներից ու փոխհրաձգությունից:

ԲՀԿ-ի անդամները Մարուքյանին մեղադրում են Սերժ Սարգսյանի փեսայի պրոյեկտ լինելու մեջ, Մարուքյանն էլ հերքում է, նշելով՝ Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ի գործին առնչություն ունի եւ այլն: Երեկ Մարուքյանը լայվով պատասխանել է իր հասցեին ուղղված մեղադրանքներին: Այսօր ԲՀԿ-ն էլ կրկին անդրադարձել է Մարուքյանի լայվին:

Aravot.am-ն այսօր Արտակ Զեյնալյանից հետաքրքվեց իր երբեմնի քաղաքական եւ խորհրդարանական եւ «Ելք» դաշինքի կազմում միասին աշխատած «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանից՝ արդյոք կասկածել է կամ նկատել, որ նա կարող էր ինչ-որ մեկի պրոյեկտ լիներ եւ ինչպես կգնահատի այս փոխհրաձգությունը:

«Այնքան տարբերվում է այսօրվա առարկայից ձեր հարցը: Ես ձեռնպահ կմնամ պատասխանել երկու քաղաքական ուժերի եւ նրանց ներկայացուցիչների, ձեր ձեւակերպմամբ՝ հրաձգություններին»,-ասաց Զեյնալյանը:

Արդյոք «Լուսավոր Հայաստանը» կարող է լինել ընդդիմություն, ինչպես ինքն է հայտարարում, մեր այս հարին էլ Զեյնալյանը հստակ պատասխան չտվեց. «Քաղաքական փոքրամասնությունն Ազգային Ժողովում իշխանություն է, քաղաքական փոքրամասնություն է, բայց նրանք ունեն իշխանական լծակներ եւ նախկին ընկալումը՝ իշխանություն-ընդդիմություն պետք է տրանսֆորմացիայի ենթարկվի: Բոլորն իշխանություններ են՝ քաղաքական մեծամասնություն եւ քաղաքական փոքրամասնություն, եւ այս հարաբերություններն այսպես պետք է ձեւավորվեն եւ ելնեն այս իրողությունից: Նրանք երկրի կառավարման համար պատասխանատու են՝ ե՛ւ քաղաքական մեծամասնությունը, ե՛ւ քաղաքական փոքրամասնությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31