Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կշնորհավորեն, «куда они денутся»». Արմեն Գրիգորյան

Դեկտեմբեր 17,2018 22:00

Մոսկվան չշտապեց շնորհավորել խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Փաշինյանի քաղաքական ուժին: Ռուսաստանը, ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցները առիթը բաց չեն թողնում իրենց քայլերով Հայաստանին «ցույց տալու իր տեղը»: Ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի իշխանությունն այս մթնոլորտում, հարցրեցինք Բանսկա Բիստրիցայի համալսարանում Վիշեգրադյան կրթաթոշակային ծրագրով հրավիրված փորձագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության առարկայի դասախոս, «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանին:

Բանսկա Բիստրիցայի համալսարանում Վիշեգրադյան կրթաթոշակային ծրագրով հրավիրված փորձագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության առարկայի դասախոս, «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը

«ԱԺ-ի կողմից վարչապետի թեկնածությունը հաստատելուց հետո կշնորհավորեն. ինչպես ռուսներն իրենք են ասում, «куда они денутся»: Մյուս կողմից, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների պահվածքը հասկանալի է. նրանք համոզված են, որ անփոխարինելի են, իրենց երկրներում բոլոր ընտրությունները ձեւական բնույթ են կրում, իսկ բողոքի արտահայտությունները դաժանաբար ճնշվում են, եւ իրենց համար յուրային Ս. Սարգսյանի հեռացումն անհանգստանալու առիթ է: Չնայած նախկինում էլ Հայաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքն առանձնապես բարեկամական չէր. բավական է վերհիշել 2014 թ. Պուտինին, Լուկաշենկոյին ու Նազարբաեւին ուղղված Ալիեւի նամակի հիման վրա Հայաստանը ԵՏՄ հիմնադիր անդամի կարգավիճակից զրկելը, կամ Լուկաշենկոյի ու Նազարբաեւի պահվածքը քառօրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, եւ այլն: Այնպես որ, Հայաստանը պետք է դիմակայի «դաշնակցային» շանտաժին եւ իսկապես պետք է ճշտվի, արդյո՞ք իրականում դաշնակիցներ ենք», պատասխանեց մեր զրուցակիցը։

 

Բանսկա Բիստրիցայի համալսարանում Վիշեգրադյան կրթաթոշակային ծրագրով հրավիրված փորձագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության առարկայի դասախոս, «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք դեկտեմբերի 18-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վարչապետի պաշտօնը նոր ԱԺ-ի կողմէ վերահաստատուել ետք, անշուշտ թէ բազմալիւ պետութիններ կը շնորհաւորեն

    այս հանգրուանի շնորհաւորութիւնների նուազութիւնը կը վերաբերի «յեղափոխութեան». որու յաջող յանգումը, պսակումն էին հանդիսանալու խորհրդարանական ընտրութիւնները.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31