Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ալֆա-Ֆարմ»-ը պատասխանում է «Վագա Ֆարմ» ընկերության՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ներկայացրած դիմումին

Դեկտեմբեր 17,2018 17:19

Օրերս մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ «Վագա Ֆարմ» ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում  է ներկայացրել ՝ ընդդեմ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ դեղագործական ընկերությունների: Ըստ բողոքի, ոլորտում գործող այլ տնտեսավարողներին շատ ավելի փոքրածավալ ձեռքբերումների դեպքում տրամադրվում են զեղչեր, սակայն իրենց անհամեմատ ավելի  մեծ ծավալներով պատվիրելու դեպքում՝ համարժեք զեղչեր չեն կիրառվում:  Դիմումատուն նշում է նաև, որ բազմիցս դիմել է մատակարարներին՝ իրենց հանդեպ ևս մյուսներին հավասար զեղչեր կիրառելու խնդրանքով, որը, սակայն, մերժվել է՝ անարժանահավատ պատճառաբանություններով:

Այդ կապակցությամբ Ընկերությունը հայտարարում է, որ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր գնային քաղաքականությունը, ներառյալ՝ զեղչերի տրամադրման գործընթացն իրականացնում է օբյեկտիվության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով և դեղերի շուկայում ընդունված ու կիրառվող գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն զեղչերի տրամադրման գործընթացում դեղերի մեծածախ և մանրածախ իրացում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ չի ցուցաբերել և չի ցուցաբերում որևէ խտրական մոտեցում և զեղչերը տրամադրում է բացառապես իր մոտ գործող օբյեկտիվ չափանիշների հիման վրա.

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն հավաստիացնում է, որ զեղչեր ստանալու կամ ցանկացած այլ համագործակցության նպատակով ընկերությանն ուղղված գրությունները կամ առաջարկներն անպատասխան չեն մնում:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31