Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է պարզաբանում Ռուսաստանի հետ կնքվող նոր պայմանագրի վերաբերյալ. «Սասնա Ծռեր»

Դեկտեմբեր 17,2018 17:07

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

17-ը դեկտեմբերի 2018 թ.   Երևան

Այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Հայաստանի տարածքում օտարերկրյա մասնակցությամբ կենսաբանական լաբորատորիաների մասին, նշել է, որ «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա զինծառայողներ չեն լինելու, և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ սպառնալիքի կամ ռիսկի բացակայության երաշխավորության տեսանկյունից»:

Խիստ տարակուսելի է, թե ինչպես կարող է ինքնիշխան պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության, հետ կնքել մի պայմանագիր, որն այդ պետության պահանջով պարտավորվում է երաշխավորել, որ իր տարածքում.

չեն լինելու մեկ ուրիշ օտարերկրյա պետության զինծառայողներ, այդ մեկ ուրիշ օտարերկրյա պետության մասնակցությամբ իրականացվող գործունեությունը թափանցիկ է լինելու Ռուսաստանի Դաշնության համար:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է թափանցիկ լինի գերիշխան հայ ժողովրդի համար և պարզաբանում ներկայացնի մեր պետության ինքնիշխանությունը առնվազն կասկածի տակ դնող թափանցիկության երաշխիքների պահանջներ պարունակող նմանօրինակ պայմանագիր կնքելու իրավաչափության և մեր ազգային շահերին դրա համապատասխանության վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31