Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառման շրջանակներում հանդիպել է դպրոցահասակ երեխաներին: Վերջիններիս ջերմ երկխոսությանը հետևել է հարց ու պատասխանը: Դեռահասները բարձրաձայնել են առողջապահության ոլորտում իրենց մտահոգող հարցերը, իսկ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է դրանց:
Երեխաների հարցերը բազմաբնույթ և բազմաբովանդակ էին`բժշկական միջամտության հարցերից ընդհուպ մասնագիտության մեջ կողմնորոշվելը: Նրանք առանձնացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց այս կամ այն կերպ բախվել են առողջապահական համակարգի հետ առնչվելիս։
Հանդիպման նպատակը առողջապահական համակարգի վերաբերյալ` տարբեր խմբերի երեխաների ակնկալիքների և առողջ ապրելակերպի մասին պատկերացումների վերաբերյալ քննարկումն էր: Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն Երևանից, այլև մարզային դպրոցներից երեխաներ:
Արսեն Թորոսյանը մասնակիցներին կոչ է արել վարել առողջ կենսակերպ` չծխել և ընտանիքի անդամներին թույլ չտալ իրենց ներկայությամբ ծխել, ճիշտ և ժամանակին սնվել, քնի և հանգստի հաշվին` համակարգչի դիմաց չանցկացնել, ինչպես նաև ֆիզիկական ակտիվ կյանքով ապրել: Նրանց մաղթել է առողջություն և խորհուրդ տվել ոչ մի դեպքում չանտեսել առողջությունը` անգամ չնչին խնդրի դեպքում դիմել ծնողներին, որպեսզի նրանք արագ կազմակերպեն բժշկի հետ խորհրդատվությունը:
Քննարկմանը հետևել է խաղարկային-ուսուցողական մասը` նվիրված առողջ ապրելակերպին:
Այնուհետև Արսեն Թորոսյանը շփվել է նաև երեխաների ծնողների հետ, պատասխանել նաև նրանց հարցերին:
Առողջապահության նախարարություն