Հայաստանի հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-16-ը Հունաստանում էր՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 12-րդ համագումարին մասնակցելու հրավերով:
Համագումարի շրջանակներում Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել հին ու նոր գործընկերների հետ, որոնց թվում էին «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսը, նախկին վարչապետներ Կոստաս Կարամանլիսը եւ Անտոնիո Սամարասը, Եվրամիության միգրացիայի ու ներքին գործերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, Սերբիայի Եվրոպական ինտեգրացիայի նախարար Յադրանկա Յոկսիմովիչը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ ԵԺԿ թեկնածու Մանֆրեդ Վեբերը:
«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն