Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նրանք քաղաքական բանտարկյալներ չեն». Արտակ Զեյնալյանը՝ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի մասին

Դեկտեմբեր 17,2018 16:33

Այսօր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին «Սասնա ծռեր» խմբից սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի մասին։ Նրանց վրա համաներումը չտարածվեց, իսկ  նույն խմբից համաներմամբ ազատ արձակված Հայկ Կյուրեղյանը հայտարարել է, որ նրանք քաղբանտարկյալներ են:

«Ես ենթադրում եմ, որ նրանք կասկածվում են սպանության մեջ: Կարծում եմ՝ ոչ, նրանք քաղաքական բանտարկյալներ չեն: Համաներման մասին օրենքում բացառություն է կատարված սպանության համար դատապարտվածների մասով: Մարդիկ են սպանվել, եւ ՀՀ-ն պարտավոր է որպես կյանքի իրավունքի երաշխավոր նաեւ ապահովել արդյունավետ քննությունը, իսկ դրա բաղադրատարրերից է հանդիսանում նաեւ գործի բացահայտումը եւ մեղավորներին պատժելը՝ արդարացի, համաչափ պատիժը»,-ասաց Զեյնալյանը:

Նա նաեւ նշեց, որ  այս խմբի անդամների գործի քննությունը շարունակվում է, իսկ  «Սասնա ծռեր» խմբի անդամները իրավունք ունեն դիմելու ՄԻԵԴ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31