Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձում է ստեղծել պահեստային ուժեր, որպեսզի հնարավորության դեպքում դրանք «նետի» Արցախ». փորձագետ

Դեկտեմբեր 17,2018 16:35

«Իլհամ Ալիեւը պնդում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տապալման գործում մեծ ներդրում ունի Ադրբեջանը՝ հիշեցնելով 2016թ.-ի ապրիլյան գործողություններում իր «հաղթանակը», որը, իր խոսքով, դժգոհության  տեղիք տվեց Սարգսյանի իշխանության հանդեպ: Նա սպառնում է՝ եթե ՀՀ նոր իշխանությունը չգնա  իր ուզած ճանապարհով, ապա ապրիլը կկրկնեն: Սա ուժի ակնհայտ սպառնալիք է, եւ խաղաղ բանակցությունների մասին ուղերձ անգամ չկա: Ադրբեջանական կողմից փոխզիջման միտում չկա»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումներին, հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Որպես Ադրբեջանի նշյալ քաղաքականության փաստ նա մատնանշեց այն հանգամանքը, որ Տավուշի հետ սահմանագծում Ադրբեջանի ԶՈՒ ուժերը փոխարինվում են սահմանապահ զորքերով. «Մի քանի դիրք են տալիս սահմանապահ ծառայությանն այն հատվածում, որտեղ համեմատաբար հանգիստ է: Այսպես իրականում փորձում են բանակից ուժեր խնայել, ստեղծել պահեստային ուժեր, որպեսզի հնարավորության դեպքում դրանք «նետեն» Արցախ»:

Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայումս չկա երաշխիք մտածելու, որ հայկական կողմից որեւէ զիջման դեպքում Ադրբեջանը եւս զիջման կգնա. «Տեսանելի ապագայում նման բան հնարավոր չէ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/372898140151480/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31