Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հասկանալի է, որ «Լուսավոր Հայաստանն» ունի լուրջ հովանավորներ». Լուսինե Հարոյան

Դեկտեմբեր 17,2018 16:22

«Հասկանալի չէ ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» միջեւ իրավիճակը հետընտրական շրջանում: Քաղաքական դաշտը նորից վերածվում է գաղափարական պայքարից զուրկ պատկերի»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱԺ անցած «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի միջեւ ծագած վեճին, ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը սոցցանցի իր էջում գրել էր. «Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից, նա շարքային հանցագործ է, որը 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր: Նա 1 տարի 17 օր Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ նա մշտապես բնակվել է Հայաստանում»: Մարուքյանն էլ արձագանքել է մեղադրանքներին:

Լուսինե Հարոյանի բնորոշմամբ. «Իրար հասցեին սպառնալիքներ են տալիս, խոսում են ինչ-որ հանցագործությունների եւ ապօրինությունների մասին: Դա զարմանալի է: Եթե գիտեին, ապա ինչո՞ւ են սպասում, ինչո՞ւ հաղորդում չէին տալիս հանցագործության մասին եւ հիմա էլ սպառնում են նորերը բացահայտել: ԲՀԿ-ից սպառնալիքներ են հնչում, եւ խոստանում են բացահայտել, թե ով է Էդմոն Մարուքյանի կուսակցության հովանավորը: Հասկանալի է, որ այն ունի լուրջ հովանավոր(ներ), որովհետեւ քարոզարշավի ժամանակ ծախսել է 70 միլիոն դրամից ավելի գումար: Իրենք ասում են, թե նվիրատվություններ են անում լուսավոր քաղաքացիները, բայց դա ծիծաղելի է»:

Ըստ Լուսինե Հարոյանի՝ նոր խորհրդարանում ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» չեն կարող ընդդիմադիր ուժեր լինել:

«Ազգային առաջընթաց»-ը, հիշեցնենք, դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններում չհաղթահարեց անցողիկ շեմը:

https://www.facebook.com/aravot.am/videos/264240787581494/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31