Մոսկվան և Երևանն ավարտում են Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստումը: Այս մասին երկուշաբթի առավոտյան հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոալիքի ուղիղ եթերում պատասխանելով Հայաստանում տեղակայված ամերիկյան երեք կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին:
Լավրովը, մասնավորապես, հայտնել է, որ Երևանն ու Մոսկվան ավարտում են Հայաստանում «օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստման գործընթացը»: «Այն կերաշխավորի թափանցիկությունը վտանգների և ռիսկերի տեսանկյունից»,- նշել է Լավրովը՝ ավելացնելով, որ նման համաձայնություն պատրաստվում է նաև Ղազախստանի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Նուաստացուցի՜չ