Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եղբայր, հանցագործությունը կոծկելը եւս հանցանք է». Հայկ Փայտյանը՝ Վահե Էնֆիաջյանին

Դեկտեմբեր 17,2018 15:50

«Շանտաժի լեզվով են խոսում՝ ասելով, որ եթե այսինչ բանը չանեք, մենք կբացահայտենք այնինչ բանը: Եղբայր, հանցագործության մասին իմանալը եւ չասելը՝ կոծկելը, եւս հանցանք է: Այս ի՞նչ է կատարվում: Քաղաքական մշակույթն աղճատվում է»,-«Տեսակետ« մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱԺ անցած «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի միջեւ ծագած վեճին, ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Փայտյանը (Ազգային առաջընթաց»-ը դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններում չհաղթահարեց անցողիկ շեմը):

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը սոցցանցի իր էջում գրել էր. «Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից, նա շարքային հանցագործ է, որը 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր: Նա 1 տարի 17 օր Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ նա մշտապես բնակվել է Հայաստանում»: Մարուքյանն էլ արձագանքել է մեղադրանքներին:

Հայկ Փայտյանի խոսքով՝ ընտրություններից առաջ պետք է կատարվեին մի շարք քայլեր, որպեսզի ապահովեին ընտրությունների քաղաքական հարթակը եւ բացառեին հետընտրական շրջանի նման լեզվակռիվներն ու մեղադրանքները, բայց դրանք չարվեցին. «Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, վարկանիշային ընտրակարգը չվերացվեց: Իսկ քարոզարշավի ժամանակ ոչ թե գաղափարական պայքար տեսանք, այլ հասարակության բաժանում՝ սեւերի եւ սպիտակների»:

Հայկ Փայտյանի բնորոշմամբ՝ իրենք, այնուամենայնիվ, ընդունում են այն փաստը, որ ընտրությունների արդյունքներն արտահայտում են ժողովրդի կարծիքը, եւ արտախորհրդարանական հարթակում հետեւելու են, որպեսզի քաղաքական ուժերը կյանքի կոչեն նախընտրական ծրագրերը:

https://www.facebook.com/aravot.am/videos/264240787581494/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիսակ Թերզյան says:

    Եղբայրների ժամանակը անցել է: նախկիններ բառապաշարը պետք չի օգտագործել, բակում կամ շքամուտքում չեք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31