Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը՝ ԱԱԾ-ՀՔԾ գաղտնալսման մասին. «Դա շանտաժ է, դա ահաբեկչություն է»

Դեկտեմբեր 17,2018 14:58

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ այս կառավարության գործունեության արդյունքում ինքը  որեւէ դատավորի հրահանգ չի տվել: Այս մասին այսօր ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ հաջողվեց արդյոք անկախ դատական համակարգ ձեւավորել, եւ  ի՞նչ կարծիք  ունի  ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանի փաստաբանների այն պնդումների մասին, թե՝ վարչապետի պաշտոնակատարը հրահանգներ է տալիս դատական համակարգին՝ օրինակ բերելով ԱԱԾ տնօրենի եւ վարչապետի հեռախոսային զրույցի գաղտնալսումը:

Զեյնալյանն ասաց, որ չի ուզում քննարկման առարկա դարձնել այդ  ձայնագրությունները. «Դրանք կատարվել են կոնկրետ նպատակով եւ դրանց հրապարակումը դոզավորված իրականացվում է կոնկրետ նպատակով, եւ դա շանտաժ է, դա շորթում է, դա ահաբեկչություն է։ Եվ եթե մենք քննարկման առարկա դարձնենք դրանց բովանդակությունը, շատ փխրուն իրավունքի նկատմամբ իրականացնում ենք ոտնձգություն ու ինքներս դառնում ենք դրա գործիքները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարի պաշտոնակատարն ասաց՝ դատական համակարգը բարելավվել է, ավելի անկախ է դարձել եւ դրա գրավականն այն է, որ պետական մարմինները դատարաններում պարտվում են:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31