Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում:
Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Ֆրենք Փըլոնը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորեցին Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական հիմնարար բարեփոխումների իրականացման փուլում երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային ոլորտների խթանման հնարավորություններն ու ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարումն այդ հարցում:
Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Փըլոնը պայմանավորվեցին շարունակել պարբերական շփումները` քննարկելու երկկողմ գործակցության խորացման շուրջ ընթացիկ աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն