Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոշտ, բարձր պաշտոնական անձին ոչ հարիր արտահայտություններ». Լարիսա Ալավերդյանին դուր չի գալիս Նիկոլ Փաշինյանի տոնայնությունը

Դեկտեմբեր 17,2018 13:38

«Ինքս բացասական եմ գնահատում արտահայտությունները` լինի Հայաստանից Արցախ, թե Արցախից Հայաստան, թեպետ այդպիսիները չեն եղել, որ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես անդրադարձել է պարոն Փաշինյանը: Այսինքն, այնպես կոշտ, բարձր պաշտոնական անձին ոչ հարիր արտահայտություններով: Ես ինձ այդպիսի բան թույլ չեմ տալիս անգամ իմ աշխատողների, ներքին օղակի հանդեպ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն` անդրադառնալով վերջին շրջանում Արցախի եւ Հայաստանի ղեկավարության «փոխհարաբերություններին»: Կոնկրետ պարագայում, տիկին Ալավերդյանը նկատի ունի նախընտրական քարոզչության օրերին Նիկոլ Փաշինյանի` Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված կոչը`կարգի հրավիրել Արցախի կառավարության այն ներկայացուցիչներին, ովքեր Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ կոշտ են արձագանքել իր հայտարարություններին:

Լարիսա Ալավերդյանը չի ցանկանում ուղիղ հայտարարել, որ սկսված «փոխհրաձգությունների» արդյունքում էր ՀՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությունը: Նկատում է` Արցախում այսպիսի ասացվածք կա`«Իմ մեղուն կորած, քո աչքը ուռած». տրամաբանական կապը հաստատում է այդ վարկածը:

Ինքը միայն պատմական զուգահեռներ է անցկացնում. «Առաջին անգամ, երբ Հայաստանի առաջին նախագահը գնացել է Արցախ, դրա հետեւանքը եղել է` այն ժամանակ Արցախի ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին փոխելը: Այս անգամ, ոչ թե Հայաստանի պաշտոնատար անձն է գնացել Արցախ, այլ հակառակը, հրավիրված է եղել Արցախի նախագահը: Ինչքան էլ իշխանությունը կամ նրա ջատագովներն ասեն, թե դա կապ չունի, բայց տրամաբանական եւ ժամանակային համընկնումների առումով, այդ վարկածը միեւնույն է, մնալու է»:

Ինչ էլ լինի, Լարիսա Ալավերդյանի կարծիքով, գեներալ Լեւոն Մնացականյանի մասին կարծիքը մնալու է, որպես գերագույն արժեքներով անձ եւ ով էլ նշանակվել է, ունենալու է այդ մակարդակն, իբրեւ մարտահրավեր: Մնացածը`պատմությունն իր տեղը կդնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիսակ Թերզյան says:

    Փաստորեն նախքան արտահայտվելը մարդ պետք է զգույշ լինի որ հանկարծ սխալ տոնով չասի մի բան? Դա ինչպես է տեղավորվում խոսքի ազատության համատեքստում? Մի քիչ վախենալու է Ձեր ասածն ու մի քիչ էլ սովետական

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31