Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Ժնևում տպագրվող «Արձագանք» թերթին, խոսել Հայաստանում Թավշյա հեղափոխության օրերին ունեցած իր ապրումների մասին

Դեկտեմբեր 17,2018 13:20

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ գործերի հավատարմատար Անահիտ Հարությունյանի, շվեյցարահայ բարերար և գործարար Վահե Գաբրաշի, Ճարտարապետ Իռմա Ավագյանի, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր: Աննա Հակոբյանին պատմել են հուշահամալիրի կառուցման պատմությունը, այն դժվարությունները, որոնց միջոցով անցել է համայնքը մինչ բացումը և այն խորհուրդը, որ կրում է հուշահամալիրը:  Աննա Հակոբյանը նախ շնորհակալություն է հայտնել գործադրված ջանքերի համար և խոստովանել, որ տպավորված է հուշահամալիրից, քանի որ այն առանձնանում է իր տեսակով, դիզայնով և պատմությամբ:

Այցի հաջորդ կանգառը Ժնևի հայկական Թոփալյան վարժարանն էր, որտեղ Աննա Հակոբյանը մասնակցել է դպրոցի սաների ավարտական հանդեսին: Վարժարանի տնօրեն, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը ներկայացրել է հայկական կիրակնօրյա դպրոցի գործունեությունը՝ հավելելով, որ ոչ միայն Ժնևի այլև հարևան Ֆրանսիայի մի շարք քաղաքների հայ մանուկները վարժարանի շնորհիվ սովորում են մայրենի լեզվով գրել և կարդալ:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին և ուսուցչական կազմին հայրենանվեր գործունեության համար, Աննա Հակոբյանը նշել է, որ վարժարանը կատարում է ամենակարևոր առաքելությունը՝ հայ մանուկներին սովորեցնում է մայրենի լեզու և կապում հայրենիքի հետ:

Այցի ընթացքում Աննա Հակոբյանն այցելել է նաև Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ դեսպանատուն, ծանոթացել դեսպանատան առօրյային:

Այցի ավարտին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Ժնևում տպագրվող «Արձագանք» թերթին, խոսել Հայաստանում Թավշյա հեղափոխության օրերին ունեցած իր ապրումներին, Հայաստանում կնոջ դերի բարձրացման ինչպես նաև իր գործունեության մասին:

Աննա Հակոբյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31